Վրացի արհեստավորներն իրավիճակից ելնելով՝ շուրջ 2 անգամ թանկացրել են ղեկի տեղափոխման վճարը. Ա.Միսակյան
Հայաստան-Վրաստան սահմանին արգելափակված են աջ ղեկով շուրջ 150 մեքենա, շուրջ 2000-2500 մեքենա գտնվում են վրացական տարբեր քաղաքներում։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանը։
«Սահմանին արգելափակված են այն մեքենաները, որոնք ներկրվել են, տարանցիկ համարների ժամկետները լրացել է Վրաստանում, վրացական իշխանությունը պահանջել է, որ այդ մեքենաները դուրս հանվեն իրենց երկրից, հակառակ պարագայում ամեն օր Հայաստանի քաղաքացիները տուգանվում են 10 հազար դրամով։
«Մենք ասում ենք, որ գիտենք, որ կա օրենք, որով արգեվում է աջ ղեկով մեքենաների ներմուծումը։ Մենք՝ որպես Հայաստանի օրինապաշտ քաղաքացիներ, դա ընդունում ենք, ընկալում ենք, մյուս կողմից ունենք իրավիճակ, որտեղ մեր քաղաքացիները պարզապես կրում են ֆինանսական ահռելի կորուստներ»,- ասաց Ա.Միսակյանը։
Նա նշեց, որ հանրային լայն իրազեկում չի եղել, բազմաթիվ ներկրողներ չեն իմացել, որ աջ ղեկ մեքենա ներմուծելու արգելք կա։
«Բայց կան մարդիկ, ովքեր ձեռք են բերել, որ Վրաստանում ղեկը փոխեն, հետո ներմուծեն Հայաստան։ Այսօր վրացի արհեստավորների մոտ հերթեր են, չեն հասցնում փոխել։ Բացի այդ, վրացի արհեստավորներն իրավիճակից ելնելով՝ շուրջ 2 անգամ թանկացրել են ղեկի տեղափոխման վճարը»,- ասաց Ա.Միսակյանը։
Նա նշեց, որ կառավարությունից ակնկալում են խնդրի լուծում՝ կամ օրենքում փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում։ Նաև միջանկյալ առաջարկություն են արել. թույլ տալ մինչև 2020 թվականը բոլոր սեփականատերերին ներմուծել ձեռք բերած մեքենաները, ծառայեցնել իրենց նպատակին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Աջ ղեկով մեքենաների խնդրով առաջիկայում կլինի քննարկում
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրինագիծը
- Նույն գնով ձեռք բերված աջ ղեկով մեքենան ավելի թարմ է, մաքուր և տեխնիկապես նոր. Զեյնալյան
- «Աջ ղեկ» նախաձեռնությունն ընդլայնում է իր պայքարը
- Առաջարկ. Ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը
- «Աջ ղեկ» նախաձեռնության անդամը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին
- «Աջ ղեկ» նախաձեռնությունը քննարկում է հետագա քայլերը
- Կառավարությունն ընդունեց աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող որոշումը
- «Աջ ղեկ» նախաձեռնությունը հարցեր է ուղղում Կառավարությանը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը