Հանգստյան օրերին վենեսուելական բանտերից 50 բանտարկյալ է փախել
Վենեսուելայի բանտերից մի քանի օրում 51 բանտարկյալ փախել է, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Nacional-ին:
Ըստ աղբյուրի, ավելի շատ կալանավորները՝ շուրջ 40-ը փախուստի է դիմել ուրբաթ Նուեվա Էսպարտա նահանգի բանտից: Նշվում է, որ փախուստից առաջ նրանք սպանել են երկու հոգու: Եւս 10 մարդ էլ փախել է շաբաթ օրը Սուլիա նահանգի բանտից:
Փախուստի դիմած վերջին կալանավորը եղել Լարա նահանգի բանտի բանտարկյալներից մեկը: Նրան տարել են դատարան՝ դատական նիստին մասնակցելու համար, սակայն այնտեղ նա փախուստի է դիմել և անհետացել:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը