Վարչապետի նոր ընտրություն կանցկացվի յոթ օր անց
Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում (1-ին անգամվա քվեարկությանը) քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
«Հետևաբար 7-օրյա ժամկետի ավարտից հետո պատգամավորները պետք է քվեարկեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուի կամ թեկնածուների օգտին կամ դեմ կամ ձեռնպահ։
Եթե այս անգամ էլ քվեարկությամբ վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակված կհամարվի»,-ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։
Նա հիշեցրել է, որ այս պահին գործող Ազգային ժողովի լիազորություններն ամբողջ ծավալով շարունակվելու են մինչև արտահերթ ընտրություններով ընտրված նոր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը չընտրվեց
- Լենա Նազարյանը պարզաբանում է՝ ինչու պետք է առաջադրել վարչապետի թեկնածու և չընտրել նրան
- «Ելք»-ը վարչապետի թեկնածու կառաջադրի Նիկոլ Փաշինյանին. Գորգիսյան
- Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին