16:48 24/10/2018

Ինչ կարող է տեսնել Ջոն Բոլտոնը Հայաստանի զինանշանի վրա

Հոկտեմբերի 25-ին Հայաստան է այցելելու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը։ Նա հանդիպումներ է ունենալու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ վարչապետի, ԱԱԽ քարտուղարի, ԱԳ և պաշտպանության նախարարների հետ։ Այս մասին տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակը՝ նշելով, որ  սա «ամերիկյան ամենաբարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակության այցն է Հայաստան վերջին շրջանում»։

Բոլտոնի այցը տարածաշրջանային է՝ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան։ Թվիթերի իր էջում Ջոն Բոլտոնը այցի և ունենալիք հանդիպումների նպատակ էր նշել «անվտանգությանն առնչվող մի շարք հարցերում ամերիկյան շահերի առաջմղումը»։

2018թ. ապրիլի 9-ից ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Ջոն Բոլտոնը, ով նախկինում եղել է նաև ԱՄՆ-ի դեսպանը ՄԱԿ-ում, հայտնի է իր պահպանողական հայացքներով և ամերիկյան քաղաքական երկնակամարում դասվում է «պատերազմի բազեների» շարքում։

Նա եղել է 2003թ․-ին Իրաք ներխուժման կողմնակիցը, բավականին կոշտ դիրքորոշում ունի Իրանի և Հյուսիսային Կորեայի հարցերում, Եվրոպական միության երկարամյա քննադատն է։

Ռուսաստանի հետ կապված նույնպես Բոլտոնը աչքի է ընկել ոչ համագործակցային հռետորաբանությամբ: Չնայած վերջին շրջանում կարծես նա է դարձել ՌԴ ղեկավարության հետ երկխոսության ապահովման կարևոր օղակներից մեկը։ Հունիսին նրա՝ Մոսկվա կատարած այցից հետո Հելսինկիում տեղի ունեցավ Թրամփ-Պուտին հանդիպումը։ Երեկ ևս Մոսկվայում նրա և Պուտինի հետ հանդիմանը հաստատվեց, որ ԱՄՆ և ՌԴ նախագահները կհանդիպեն նոյեմբերի 11-ին, Փարիզում։

Նույն հանդիպմանը Վլադիմիր Պուտինը դիտարկում արեց, որ ԱՄՆ զինանշանի վրա պատկերված արծիվը մի ճանկում բռնում է նետեր, իսկ մյուսում՝ ձիթենու ճյուղեր, և կեսկատակ հարցրեց, թե արդյոք արծիվը կերել է ամբողջ ձիթապտուղները և մնացել են միայն նետերը։ Ջոն Բոլտոնն ի պատասխան նշեց, որ ձիթենու ճյուղեր չի բերել իր հետ, սակայն շտապեց ավելացնել, որ զինանշանի վրայի արծիվը ձիթենու ճյուղերը պահում է աջ ճանկում, ինչը ցույց է տալիս նախապատվությունը։

Ինչևէ, անկախ արծվի նախապատվությունից, ռուս-ամերիկյան հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում՝ պայմանավորված երկու կողմերի գործողություններով։ Բոլորվին վերջերս ԱՄՆ-ը հայտարարեց, որ պատրաստվում է դուրս գալ 1987թ. կնքված միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից, ինչը լուրջ հարված կլինի սպառազինությունների կրճատման հետսառըպատերազմյան համակարգին։

Գլոբալ անվտանգության և սպառազինությունների կրճատման խնդիրը ռուս-ամերիկյան օրակարգի կարևոր մասն են կազմում և այդ հարցերը Բոլտոնը քննարկել է Մոսկվայում։

Հետաքրքրական է, թե Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում ինչ ամերիկյան շահեր է պատրաստվում նա առաջ մղել։ Արդյոք միակողմանի գործողություններին նախապատվություն տվող, իրեն «համոզված ամերիկանիստ» համարող Ջ. Բոլտոնը պատրաստվում է հաշվի նստել տարածաշրջանային երկրների շահերի հետ, պատկերավոր ասած, նայել նրանց զինանշաններին ու խորհրդածել դրանցում առկա ուղերձների շուրջ։

Հայաստանի դեպքում երկու կենդանիների՝ արծվի և առյուծի առկայությունը, որոնք միասին բռնում են վահանը, կարելի է մեկնաբանել որպես Հայաստանի քաղաքակրթական ընտրության խորհրդանիշ, այն է՝ Հայաստանը և՛ Արևմուտք է, և՛ Արևելք, ինչը նշանակում է, որ արտաքին քաղաքականության մեջ կարևոր նշանակություն ունեն և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ, և՛ ԱՄՆ, և՛ ՌԴ։
Կոմպլեմենտար, բազմավեկտոր կամ համադրող կոչված արտաքին քաղաքականության շրջնակներում որոշակիորեն բարդ կլինի ամերիկյան միավեկտորության գաղափարախոսներից մեկի հետ քննարկել Իրանին և Սիրիային առնչվող հարցեր, որոնք անշուշտ լինելու են առաջիկա բանակցությունների օրակարգի կարևոր կետերից։ Բնականաբար կքննարկվեն նաև տարածաշրջանային հակամարտությունները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, անդրադարձ կլինի երկկողմ համագործակցության հարցերին։ 

Ակնկալենք, որ բազմակողմ դիվանագիտության, գլոբալ պայմանագրերի և միջազգային կազմակերպությունների վառ քննադատ Ջոն Բոլտոնի այցը, ով հայտնի է նաև պրագմատիկ լուծումներով, կնպաստի տարածաշրջանային կայունության ապահվոմանն և հնարավոր կլինի խուսափել իմպերատիվ երկընտրանքների հեռանկարից։

Աննա Մկրտչյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:14
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «5-րդ դարում, հայկական տառերի գյուտից հետո, սկսեցին հունարենից թարգմանություններ կատարել և խնդրի...
Աղբյուր` Panorama.am
11:46
Կառավարությունը Սիսիան-Քաջարան ճանապարահատվածի համար 236 մլն եվրոյի վարկ կվերցնի
«Սիսիան-Քաջարան ճանապարահը բաժանել ենք երեք հատվածների՝ Հյուիսային, Բարգուշատի թունել և հարավային հատված, համապատասխանաբար՝ ...
Աղբյուր` Panorama.am
11:36
Գաղափարկան պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
«Թող կանչեն, ինձ էլ թող կանչեն, մեր երկրի ազգային անվտանգությունն է։ Ենթադրում եմ, երևի իր վերջին արտահայտությունների հետ է...
Աղբյուր` Panorama.am
11:31
Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաք
Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա համազգային հանրահավաք։ Ուրարակիր Թովմաս Առաքելյանը տեղեկացրել է. ...
Աղբյուր` Panorama.am
11:22
Կառավարությունը բուժաշխատողներին կստիպի պարտադիր մասնակցել էթիկական նորմերի իմացության դասընթացներին
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման...
Աղբյուր` Panorama.am
11:17
Ճշմարտության շարժումը հեղեղատարն է, որը պետք է մաքրի կյանքը ստից. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Այս իշխանության «նոր ազգային կրոնն է».  1....
Աղբյուր` Panorama.am
11:03
Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, ունենք ցանկություն՝ ունենալու ազգային, հայկական իշխանություն. Միքայել Սրբազան
«Իհարկե, շարժումն ուղղորդված է Աստծո կողմից։ Դրանից ավելի վեհ բան կա՞։ Աստծուց ավելի վեհ բան կա՞։ Մենք ուղղորդվում ենք Աստծո...
Աղբյուր` Panorama.am
10:41
Չինովնիկներին ավելի հարմար է աշխատել խոշորների հետ, սատկացնել ՓՄՁ-ներին. Հակոբ Ավագյան
Կառավարությունը մայիսի 2-ի նիստում տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում շրջանառության հարկը կրկնակի բարձրացնելու մասին որոշում...
Աղբյուր` Panorama.am
10:25
Գյումրիից մեկնարկել է երթ դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից։...
Աղբյուր` Panorama.am
10:20
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասված է. «Միջազգային խոշոր գործարար, մեր վստահորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Իմնեմնիմի»-ի այսօրվա հերթապահները՝ Սուրեն Սուրենյանց և Զառա Մարգարյան
Այսօր քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն  Սուրենյանցն ու «Հրապարակ»-ի լրագրող Զառա...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ադրբեջան դուրս է մնացել «Եվրատեսիլ» մրցույթից
Շվեդիայի Մալմյո քաղաքում նախօրեին տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի առաջին կիսաեզրափիչը։ 15 երկրից եզրափակիչ է անցել...
Աղբյուր` Panorama.am
09:47
Մայիսի 8-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են. Եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 8-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
09:44
Էդգար Ղազարյան. Պատի տակ մնացած Վաղոն
Քաղաքական, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում գործող պետական արարողակարգի ավանդույթների համաձայն`...
Աղբյուր` Panorama.am
09:38
Մեքենան ընկել է ձորակը
Այսօր վաղ առավոտյան Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին՝ կամրջի...
Աղբյուր` Panorama.am
09:24
Փրեսլիի և Մերկուրիի լավագույն հիթերը կներկայացվեն Երևանում
Մայիս 13-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթեր» խորագրով համերգ։...
Աղբյուր` Panorama.am
09:04
Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Իշխանությունները սկսել են հետապնդումները Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցների և նրանց աջակիցների նկատմամբ: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հարութ Սասունյան. Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը 16 օր շարունակ հացադուլ է անում Երևանի օդանավակայանում՝ Հայաստան մուտք գործելու արգելքից հետո։ 57-ամյա...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Իշխանությունը հերթական սուտն է տարածում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները ոչ մի միջոց չեն խնայում Կիրանցից սկիզբ առած, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը ավարտական փուլի մեջ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Քննչական կոմիտեն էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Հրապարակ». Արցախցիներին սպառնացել են՝ Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ մարզպետները գործի են անցել, վարչական ղեկավարների և...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». Սրբազանի առաջնորդած շարժման երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած շարժման երթը դեպի Երևան իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Ի՞նչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Փաշինյանը հիշել էր 2018-ի գաղտնալսման պատմությունը և նոր մեղադրանքներ էր հնչեցնում ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Ժողովուրդ». Երեկ մահացած պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ըստ նախնական վարկածի՝...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Հրապարակ». Մայիսի 9-ին շարժումը մտնելու է Երևան. Լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, որ համառորեն չի հրապարակում շարժման քաղաքական պլանը՝...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 8-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}