Ինձ համար բանտի վիճակն ավելի կոմֆորտ է, քան ընդհատակինը. Փաշինյանը՝ Վանո Սիրադեղյանի մասին
Լրագրողներն այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս Հյաաստանում կդիմավորեն ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանին, եթե նա որոշի վերադառնալ։
«Դա իրավական խնդիր է և իրավականորեն պետք է լուծվի։ Ես ինքս՝ որպես մի մարդ, ով եղել է ընդհատակում, ով եղել է բանտում, ասեմ, որ ինձ համար բոլոր առումներով բանտի վիճակն ավելի կոմֆորտ է, քան ընդհատակինը», - ասաց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը