Ֆեյսբուքն արգելել է Շագալի ցուցահանդեսի գովազդը
Ֆեյսբուք սոցիալական կայքն արգելել է գերմանական Մյունստեր քաղաքի Պաբլո Պիկասոյի գեղարվեստի թանգարանին գովազդել ավանգարդիստ Մարկ Շագալի ցուցահանդեսը։ Պատճառը նկարչի 1933 թվականին նկարած «Մերկ կինը Վիտեբսկի վերևում» կտավն է։
news.ru-ն, հղում անելով Münstersche Zeitung-ին, գրում է, որ պորտալի ալգորիթմները պատկերն ընդունել է որպես պոռնոգրաֆիա և հեռացրել գովազդային տեսահոլովակը։ Թանգարանի ներկայացուցիչները դիմել են Ֆեյսբուքի աշխատակազմին՝ խնդրելով լուծել արվեստի ստեղծագործությունների արգելափակման հետ կապված խնդիրը, քանի որ սա առաջին դեպքը չէ, նաև հրավիրել են Մարկ Ցուկերբերգին այցելել ցուցահանդես և համոզվել, որ Մարկ Շագալի արվեստը պոռնոգրաֆիա չէ։