Իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ'Քոնորն ընդունել է իսլամ
Իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ'Քոնորը հրաժարվել է կաթոլիկությունից և ընդունել իսլամը։ Նա փոխել է նաև անունը. այժմ Շուհադան է։ Եվրանյուզի հաղորդմամբ, այս մասին երաժշտական բազմաթիվ մրցանակների, այդ թվում «Գրեմմի» մրցանակի արժանացած երգչուհին գրել է իր Թվիթերում։
«Ես ուզում եմ հայտարարել է, որ դարձել եմ մահմեդական։ Սա բնական ճանապարհ է ցանկացած խելացի աստվածապաշտի համար»,- գրել է նա։
Անցյալ տարի երգչուհին արդեն փոխել է իր անունը՝ Մագդա Դավիտտ, որպեսզի «ազատվի իր ցեղի անեծքից»:
Shuhada has a truthful soul and has always been connected with God. Where there is light, darkness envelopes it. Her life is testimony to this. The greater the light, the greater the fight with darkness. I pray she finds Peace in #Islam. @MagdaDavitt77 #SineadOConnorEmbracesIslam pic.twitter.com/RggexnSUJC
— Shaykh Dr Umar Al-Qadri (@DrUmarAlQadri) October 26, 2018