Քաղաքական 12:41 29/10/2018 Հայաստան

Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ իր փեսաները ԲՀԿ նախընտրական ցուցակում լինեն

Ինչ կարամ անեմ...
«Հիմնական իմ ցանկությունն է, որ կարողանամ օգտակար լինել։ Ես Ազգային ժողովով, քաղաքականությամբ չեմ ապրում։ Ես, գիտեք, ամեն ինչ էլ ունեմ, ամեն ինչի էլ հասել եմ։ Ուզում եմ պիտանի լինեմ, օգտակար լինեմ։ Երբ որ իմ ժողովուրդը չի ուզի, ես կարամ չլինեմ, իմ գործով զբաղվեմ, ավելի հանգիստ ապրեմ։ Ես սիրում եմ իմ երկիրը, իմ ժողովրդին, աշխարհով մեկ որտեղ էլ գնամ, իմ երկրի պատիվը բարձր եմ պահում։ Մեր ազգը լավ ազգ ա, ուզում եմ օգտակար լինեմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Հարցին՝ խորհրդարանում առաջին, թե երկրորդ տեղն ունենալու ակնկալիքով են մասնակցում ընտրություններին, նա պատասխանեց՝ կախված է ժողովրդից։

«Որ տեղն էլ լինի։ Ես ուզում եմ օգտակար լինեմ իմ ժողովրդին։ Ժողովրդից է կախված, ժողովուրդը կվստահի, ձայն կտա... Չկա մի բան, որ իմ ժողովրդին ասած լինեմ, արած չլինեմ։ Ինչ որ կարամ անեմ, նա եմ ասում»,- ասաց նա։

Իսկ ՀԿԿ-ն ընդդիմությո՞ւն է լիելու, հետաքրքրվեցին լրագրողները։

«Նախօրոք ոչ մի բան չեմ ուզում ասել։ Որը լավ լինի, որն իմ ժողովուրդը կուզի։  Իմ ժողովուրդը ոնց ցանկանում է, ես դրա կողմնակիցն եմ, անձնական շահ չունեմ։ Էսօր, եթե ամեն մեկը ժողովրդի անունն օգտագործելով՝ ուզում է քաղաքականության մեջ լինել, ես ասում եմ՝ իմ ժողովրդի ցավը տանեմ, ժողովուրդը կուզի, կամ չուզի, կարամ քաղաքականությամբ չզբաղվեմ։ Հասարակ մի բան ասեմ, Երևանի ավագանու ընտրություններին բերել էի մարդկանց, նրանք պատրաստ էին ամեն ինչ անելու։ Ասեցի, որ բնակելի շենքերի կառուցում պետք է լինի։ Նայում ես, ամուսնացել են երկու սենյակում տղա, հարս երեխա, ախպեր, քուր... դրա համար թողնում են, գնում են»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ Աբովյան քաղաքում բնակարանաշինական ծրագիր է սկսել, որի հիմնարկեքը կլինի նոյեմբերին։

Հարցին՝ իր գործարար փեսաները ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում կլինե՞ն, Ծառուկյանը պատասխանեց. «Իրենք բոլորն էլ սեփականատերեր են։ Իրենք այն երիտասարդներն են, որ ասում են՝ ապագան մեր երիտասարդներինն է։ Եթե իրենք ցանկանան, ժողովուրդը ցանկանա, ուրեմն այդ հարցում կմտածենք»։
 

«Այո, ԲՀԿ ցուցակը ես եմ գլխավորելու, ցուցակն էլ դեռ մտածում ենք՝ ոնց կազմենք, ոնց անենք, որ փոփոխություններ լինեն։ Ամեն ինչին ուշադրություն դարձնելու եմ, կտեսնենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Անդրադառնալով բյուջեի նախագծին՝ նա նշեց, որ դեռ չի հասցրել ծանոթանալ դրա հետ։

Ծառուկյանի քարը
Ինչ վերբերում է ԱԺ-ում վարչապետի ընտրությանը՝ Գագիկ Ծառուկյանը շեշտեց, որ ինքն ազատ ընտրության իրավունք է տվել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներին։

Իսկ իր համար միևնույն է՝ արտահերթ ընտրություններին կմասնակցեն հին, թե նոր Ընտրական օրենսգրքով, հարց ուղղեցին լրագրողները։

«Իմ համար միևնույնն է։ Իմ համար նա էլ ա լավ, նա էլ ա լավ, բայց ամենկարևորը, որ նորից չխառնեն, Ծառուկյանի քարը շատ ծանր ա»,- ասաց նա՝ միաժամանակ հերքելով ավելի վաղ տարածված այն լուրը, թե նախորդ անգամ ինքը քվեարկությանը չի մասնակցել ԱԺ սպորտային հագուստով եկած լինելու պատճառով։

Իսկ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն միանա Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնված՝ «բարիկադներն ապամոնտաժելու» գործընթացին և ԲՀԿ-իօ ցուցակում ՀՀԿ-ականներ հայտնվեն, հարց ուղղեցին լրագրողները։

Փաշինյանի կողքին
«Ես ամբողջ թիմով Նիկոլ Փաշինյանի կողքին եմ, իմ հնարավորույթյան սահմանում ամեն ինչ անում եմ, որ այս հեղափոխությունը հրատև լինի։ Ամեն ինչով աջակցում ենք պարոն Փաշինյանի թիմին»,- ասաց նա։

Իսկ աջակցո՞ւմ է Հովիկ Աբրահամյանին՝ հաշվի առնելով այն տեղեկությունները, որ նրա եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին, ազատ են արձակել իր աջակցությամբ։ Գագիկ Ծառուկյանն ի պատասխան ասաց. «Ոչ մի ներդրում չի եղել, օրենքի առաջ բոլորն են պարտավոր: Ջոնիկ Արգամիչին ձերբակալել են զենքերի համար, ասում էին՝ դա մարտի մեկի զենքերն են, բայց ստուգեցին և տեսան, որ մարտի մեկի հետ կապ չունի»։

Ես զենք, դու՝ ջութակ
Գագիկ Ծառուկյանը տեղեկացրեց, որ ինքը ևս զենքեր ունի: «Ես զենք եմ սիրում, դու ջութակ ես սիրում: Դրանք հատուկ գրանցված զենքեր են, ես զենքը սիրում եմ, որսի եմ գնում, կրակում եմ, տղամարդը պիտի կրակի: Ծառուկյանի բոլոր զենքներն օրինական գրանցված, ստուգված են»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է դրանք հանձնել:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:00
Պայքարը շարունակվում է ավելի ընդգրկուն, ավելի համակարգված և ավելի թիրախային. Բագրատ Սրբազան
«Ժամը հասել է, մարդիկ ոտքի են կանգնում և պայքարը շարունակվում է ավելի ընդգրկուն, ավելի համակարգված և ավելի թիրախային»,- Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Առաջիկա օրերին ծրագրում ենք այցելել մարզեր․ Բագրատ Սրբազան
Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքին Բագրատ Սրբազանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին ծրագրում են այցելել շրջաններ, նաև այն տարածքները, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Վստահեցնում եմ՝ էս շարժումը ոչ մեկի հետ կապ չունի․ Բագրատ Սրբազան
«Հունիսի 12-ը նույն «Մարտի 1» է մեր կյանքում, ուղղակի այն մարդն էր բացակայում բեմից, որն ասում էր՝ երկաթներ վերցրեք,...
Աղբյուր` Panorama.am
21:20
Սա Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը, թե նման որոշում կայացնելը...
Աղբյուր` Panorama.am
20:50
Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում հայտնում է նրա կինը՝ Արփի Հարությունյանը։ «Աբրահամին դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:43
Միայն ընդիմության մասնակցությամբ նիստը չի կարող կայանալ․ Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է․ «Ես այսօր ֆիզիկապես չկարողացա մասնակցել ԱԺ նիստին, թեև իմ այդ գրանցումից բան չէր...
Աղբյուր` Panorama.am
20:29
Սրանք ժամանակի վրա են խաղում․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների մասին
Իշխանական պատագամավորները հերթական անգամ փախան։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքին ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՝...
Աղբյուր` Panorama.am
20:17
Որևիցե մեկն իրավունք չունի թիրախավորել արցախցիներին․ Գառնիկ Դանիելյան
Մենք այս պայքարի այլընտրանքը չունենք։  Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքին ասաց  «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:58
Մտահոգիչ է, որ այս պահի դրությամբ չկա ձերբակալված որևէ ոստիկան․ Հարությունյան
Այս օրերին 27 ձերբակալված անձիք ազատ արձակվեցին։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքին ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:47
Հունիսի 12-ն անջնջելի խարան է այս ստախոս իշխանությունների ճակատին․ Բագրատ Սրբազան
«Մեր հավատամքն է՝ ճշմարտության պայքարը։ Այս շարժումն ավելին է, քան սոսկ աթոռի փոփոխությունը։ Դա բաղադրիչ մասն է, կարևոր մասը, բայց...
Աղբյուր` Panorama.am
19:32
Էս մարդիկ 5000 երեխու գլուխ են կերել, ինչի մասին է խոսքը․ Լևոն Քոչարյան
«Դուք բոլորդ էլ ինձ լավ գիտեք, նաև գիտեք, որ ոչ մի ախրանիկ էլ չունեմ։ Ուղղակի շարժմանը չվնասելու համար, չեմ մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
19:15
Դատական գործընթացներ ենք սկսելու․ Բագրատ Սրբազան․ ՈՒՂԻՂ
«Մինչև երեկ գիշեր դեռ դատական բժիշկ չէր այցելել։ Սա ինչի՞ մասին է խոսում։ Նրանք փորձում են ամեն կերպ խուսափել։ Նրանք պետք է թարմ վիճակում...
Աղբյուր` Panorama.am
19:01
Մենք ձևական բաներով չենք զբաղվում․ Սիմոնյանը՝ ՔՊ-ական պատգամավորների չներկայանալու մասին
«Նրանք բերել են հայտարարության նախագիծ, ուղերձ։ Ինչո՞ւ պետք է մենք ուղերձ ընդունեինք։ Մեր ժողովուրդը գործող վարչապետին մեծագույն...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արտահերթ նիստը չկայացավ՝ քվորում չապահովելու պատճառով
ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը։ Օրակարգում մեկ հարց է ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից...
Աղբյուր` Panorama.am
18:36
Քաղաքացիները հավաքվում են Բաղրամյան պողոտայում՝ հանրահավաք է լինելու․ ՈՒՂԻՂ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Բաղրամյան պողոտայում է: Քաղաքացիները ևս հավաքվում են...
Աղբյուր` Panorama.am
18:20
Պտտահողմ և ուժեղ կարկուտ Ստեփանավանում
Ստեփանավանում  հորդառատ անձրև և ուժգին կարկուտ է տեղացել։ Կարկուտի չափսերը օգտատերերը համեմատում են հավկիթի չափերի հետ։ Համացանցում...
Աղբյուր` Panorama.am
17:59
Նախատեսվում է ավտոբուսի առանձնացված գծերով կապել 12 վարչական շրջանները
Երևանի ու Ֆրանսիայի Իլ  դը Ֆրանսի միջև համագործակցության ծրագրերով ուսումնասիրվել է Երևանի հասարակական տրանսպորտի երթուղային  ...
Աղբյուր` Panorama.am
17:54
ԱՄՆ-ից Հայաստան տուրիստական հոսքերը կրճատվել են ավելի քան 2 անգամ
Մտահոգիչ են զուտ զբոսաշրջության տվյալները, որոնք ներկայացնում են Հայաստան որպես տուրիստ ժամանածների և մեկնածների տարբերությունը:  Տնտեսագետ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Դավիթ Անանյանը՝ ընդդիմությանը. Որոշե՞լ եք կրկին պահպանել ձեր մանդատները, ինչի՞ համար
«Ձեր խոսքերը խրոխտ ու բարձր են հնչելու, բայց դատարկ դահլիճի արձագանքը ընդգծելու է ձեր խոսքերի ու ջանքերի անիմաստ և ապարդյուն լինելը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Երևանի ու Թբիլիսիի միջև գնացքների երթևեկությունը վերականգնվել է
Երևանի ու Թբիլիսիի միջև գնացքների երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին հայտնել են Georgian Railway-ի ներկայացուցիչները։ Հիշեցնենք, որ...
Աղբյուր` Panorama.am
17:25
Երևան-Բաթում գնացքը կսկսի գործել հունիսի 24-ից
Երևան-Բաթում գնացքը կսկսի գործել հունիսի 24-ին։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին երկուշաբթի հայտնել է «Հարավկովկասյան...
Աղբյուր` Panorama.am
17:08
Կառավարության հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ և Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք՝ ժամը 18․30-ին
ԱԺ արտահերթ նիստում քննարկվելիք ուղերձն ու հարակից փաստաթղթերը
Աղբյուր` Panorama.am
16:54
Հունիսի 21-ին ԱԺ-ում ՀՀ-ի ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով լսումներ կլինեն
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց հունիսի 21-ին ԱԺ–ում Հայաստանի Եվրամիության անդամակցության...
Աղբյուր` Panorama.am
16:37
Իշխանության մեջ հավաքված օտարերկրյա գործակալները այդ երբվանի՞ց ավելի շատ ձայն ունեն, քան Եկեղեցին. Հրանտ Միքայելյան
Նիկոլ Փաշինյանը Սրբազան շարժումը որակեց «Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտայի շարժում», այն դեպքում, երբ Բագրատ Սրբազանը պարբերաբար...
Աղբյուր` Panorama.am
16:28
Քաղաքագետ. Իշխանությունն առաջնորդվել է «Մարդ լինի, հոդված» կգտնվի արատավոր սկզբունքով
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը մի քանի ակնահայտ փաստեր է հրապարակել ու եզրակացություն արել. «Հունիսի 12-ի իրադարձությունների մասով...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին անվանել է «Ստի կայսրություն»
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի ցանկության մասին Ջո...
Աղբյուր` Panorama.am
15:44
Մասսայական թունավորում Մոսկվայում. Մի քանի տասնյակ մարդ հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Մոսկվայում ավելի քան 120 մարդ բոտուլիզմի նշաններով դիմել է բուժօգնություն ստանալու համար։ Նրանցից 55-ի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր Եռաբլուրում ամոթով ենք կանգնած. Բագրատ Սրբազան
14:36 17/06/2024

Այսօր Եռաբլուրում ամոթով ենք կանգնած. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}