Քննարկման փուլում է նաև կուտակայինի «պարտադիր» բաղադրիչը․ Մանե Թանդիլյան
«2,5 տոկոսի փոփոխությունը տեղի է ունենալու միայն այն ժամանակ, երբ եկամտային հարկում փոփոխություն կլինի։ Կլինի հունվարի 1-ից, թե երբ, չեմ կարող ասել, բայց դրանք միասին են լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով հարցին, թե տեղեկություններ կան, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեպքում քաղաքացիների համար նախատեսվող 2,5 տոկոսը դառնալու է 5 տոկոս։
Հարցին, թե բարեփոխումների նախագիծ էր մշակվում, ի՞նչ փուլում է գործընթացը, Մ. Թանդիլյանն ասաց. «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ այն առաջարկությունները, որոնք մշակվել էր հուլիսին, մեր նախարարությունը ներկայացրել է կառավարության համապատասխան գերատեսչությունների քննարկմանը, քննարկվել է, որոշակի փոփոխությունների է ենթարկվել, գտնվում է ավարտուն փուլում։
Այստեղ մի քանի կարևոր հարց կար, որոնց պետք է անդրադարձ կատարվեր, քննարկվեր դրանց հնարավորությունն ու ռիսկայնությունը, ներդրումների վրա ազդեցությունը և բազմաթիվ՝ ֆինանսական, տնտեսական մակրո և միկրո ցուցանիշների հիման վրա պետք է կայացվեր որոշում, այդ փուլը չի ավարտվել, հետևաբար այս պահի դրությամբ այն առաջարկները, որոնք ներկայացված են, դեռևս նախագծի տեսքով են»։
Հարցին, թե «պարտադիր» բաղադրիչը մնալո՞ւ է, նախարարի պաշտոնակատարն ասաց. «Մենք նախաձեռնել ենք փոփոխություններ, նաև այդ դրույթը քննարկման ենթակա է ֆինանսիստների, տնտեսագետների, այլ մասնագետների կողմից, որպեսզի կարողանանք ռիսկայնությունը գնահատելով՝ ճիշտ որոշում կայացնենք»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ. «Միֆեր և իրականություն՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին»
- Այս պահին քայլ առաջ համակարգ է ներդրվել. Էդմոն Մարուքյանը՝ պարտադիր կուտակայինի մասին
- Պարտադիր կուտակային բաղադրիչը հուլիսի 1-ից կմտնի ուժի մեջ
- Պարտադիր կուտակային համակարգի նկատմամբ կա զրո վստահություն. Նաիրա Զոհրաբյան
- Պարտադիր կենսաթոշակայինը կձևակերպվի որպես հար՞կ
- Ֆիննախը սառեցնում է պարտադիր կենսաթոշակային չվճարած գործատուների հաշիվները
- Մի քանի հազար մարդ ընտրել է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերն ու ֆոնդերի կառավարիչներին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին