Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում կիրականացվեն դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ
Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 1-ին կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ։ Այս մասին տեղեկանում ենք ճանապարհային ոստիկանության ֆեյսբուքյան էջից։
Սա կնշանակում է, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին