Թուրք և ամերիկացի զինվորականները սկսել են հերթապահել Մանբիջում
Թուրք և ամերիկացի զինծառայողները սկսել են սիրիական Մանբիջում համատեղ հերթապահություն իրականացնել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Հունիսի սկզբին Անկարան և Վաշինգտոնը հավանության էին արժանացրել սիրիական Մանբիջում իրավիճակի կայունացման ճանապարհային քարտեզը։
Համաձայն փաստաթղթի՝ քուրդ ուժայինները պետք է դուրս բերվեն քաղաքից, քանի որ Թուրքիան քրդական ինքնապաշտպանական խմբավորումներին համարում է Քրդական աշխատավորական կուսակցության օգնականներ։
Թուրք զինվորականները Մանբիջում հերթապահել սկսել էին հունիսի 18-ից, այն դեպքում, երբ սիրիական իշխանությունները կտրականապես դեմ են ԱՄՆ-ի և Թուրքիայի ուժերի՝ Մանբիջում ներկայությանը։