Ապրանքային շուկաներում մուտքի խոչընդոտներ չկան. Արտակ Շաբոյան
«Մենք մեր աշխատանքը բարեխիղճ իրականացնում ենք: Ես անձամբ իմ աշխատանքը նույն սկզբունքներով, նույն սրտացավությամբ իրականացնում եմ» ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՏՄՊՊՀ հանձնաժողվի նախագահ Արտակ Շաբոյանը՝անդրադառնալով հարցին, թե ինչպես է պատկերացնում աշխատանքն այն կառավարության հետ, որի ղեկավար Նիոկլ Փաշինյանը դեռ պատգամավոր եղած ժամանակ ասել էր՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը փոքր ֆիգուր է և ոտքի տակ չընկնի։
«Նոր Սահմանադրությամբ մեկ տարվա ընթացքում պետք է մեր հանձնաժողովի նոր անդամներ նշանակվեն Ազգային ժողովի կողմից՝ վարչապետի առաջադրմամբ: Այս ժամանակահատվածում վարչապետը կարող էր և կարող է ամե օր նոր թեկնածու ներկայացնել: Մենք մեր աշխատանքը շարունակում ենք սրտացավորեն անել՝ նվիրված լինելով մեր գործին»,-նշեց նա։
Արտակ Շաբոյանն ընդգծեց, որ չի ցանկանում այդ հարցի վերաբերյալ այլ մեկնաբանություններ անել։
Դիտարկմանը՝ գուցե արդեն փոքր ֆիգուր չէ, , ՏՄՊՊՀ նախագահն ասաց. «Ես չեմ կարող տեսակետներ մեկնաբանել։ Բոլոր քննադատություններին միշտ էլ ընբռնումով եմ վերաբերվել, քննադատություններին ես դրական եմ վերաբերվում, քանի որ դրանք նպաստում են աշխատանքի բարելավմանը»,-նկատեց նա։
Ինչ վերաբերում է շուկայում գերիշխող դիրք զբաղեցնողներին՝ Շաբոյանը նկատեց, որ ապրանքային շուկաներում մուտքի խոչընդոտներ չկան: Խոսելով շաքարավազի շուկայի մասին՝ նա նշեց, որ այստեղ չկան մուտքի խոչընդոտներ, կան մոտ 100 տնտեսվարողներ, ովքեր այսօր շաքարավազ են ներկրում:
«Շուկայում գերիշխող դիրք ունեցող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը ևս մյուսների նման ներկրումներ է իրականացնում և մյուսների հետ մրցակցում է:
Այսօր շուրջ 100 ընկերություն կա, որոնք շաքարավազը ներկրում են վաճառելու նպատակով»,-շեշտեց պաշտոնյան։
Շաբոյանը հիշեցրեց, որ «Ալեքս հոլդինգը», մշտապես զբաղեցրել է շուկայի 98 տոկոսը, բայց այս պահին պահին նրա կշիռը կազմում է 78 տոկոս: Նա նշեց, որ նույն միտումները նկատվում են սոցիալական նշանակության ապրանքային մյուս՝ բանանի, հավի մսի, ընդեղենի, ալյուրի շուկաներում ևս:
Հարակից հրապարակումներ`
- Սևանի շաքարի գործարանը պատրաստվում է վերագործարկման
- Ներկա դրությամբ շաքարավազի մեկ կիլոգրամն արժե 285, իսկ բանանինը՝ 480 դրամ. Շաբոյան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ