«Հրապարակ». Լուսավոր Հայաստանի խորհրդում չեն քննարկում Մարուքյանի և Կոնջորյանի քավոր-սանիկ հարաբերությունները
«Հրապարակ» թերը գրում է, «Դուք է՞լ եք, ինչպես Վարդան Բոստանջյանը, հրաժարվելու Հայկ Կոնջորյանի քավորությունից․ մեր լրագրողը հարցրել է Էդմոն Մարուքյանին, որը Կոնջորյանի հարսանիքի քավորն է։
Հիշեցնենք՝ Կոնջորյանը «Լուսավոր Հայաստանից» հեռանալու և Փաշինյանի թիմին միանալու որոշում է կայացրել։
«Մենք մեր խորհրդում քննարկել ենք իր որոշումը, բայց խորհրդում չենք քննարկում քավոր-սանիկ հարաբերությունները»,- ասել է Մարուքյանը։ «Քավորը եկեղեցով հաստատված բան ա, ի՞նչ է նշանակում՝ հրաժարվելու եմ»։
Հայտնի է, որ տարիներ առաջ Վիկտոր Դալլաքյանի՝ Ծառուկյանի դեմ հայտնի ելույթը պատճառ դարձավ, որ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը հայտարարի քավորությունից հրաժարվելու մասին։ Ինչ վերաբերում է Կոնջորյանին, ապա Մարուքյանն ասել է, որ իրենք տեղեկացված են եղել, բացասական են վերաբերվում նրա որոշմանը, բայց հաջողություն են մաղթում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում