ԿԸՀ նախագահ. Ենթադրում եմ, որ հաջորդ տարի կունենանք արտահերթ ընտրություններ
«Եկող տարի նախնական կան պլանավորված ՏԻՄ ընտրություններ, դրանք հերթական ընտրություններ են։ Բայց ենթադրում եմ, որ կունենանք նաև արտահերթ ընտրություններ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նա տեղեկացրեց, որ 2019-ի փետրվարին մի քանի համայնքներում նշանակված են արտահերթ ընտրություններ։
Դրանց կազմակերպման, անցկացման համար կառավարությունը գումարները կտրամադրի այս տարի։ Հիմա հաշվարկի փուլն է, շուտով նախագիծը կներկայացնեն կառավարությանը, հատկացված գումարի չափն ել, ինչպես խոստացավ պաշտոնյան, կհրապարակվի։
Լրագրողները հանձնաժողովի նախագահին հիշեցրեցին, որ նախկինում այսօրվա իշխանությունները Մուկուչյանին որակել են թվեր նկարող, ընտրակեղծարար, ապա հետաքրքվեցին, դժվա՞ր չէ այսօր աշխատել նման կարծիք հայտնածների հետ։
Մուկուչյանն արձագանքեց՝ նախկինում իր կարծիքն ու գնահատականը հայտնել է տարաբնյույթ մեկնաբանությունների վերաբերյալ։
«Այս պահին, ինչպես և նախկինում օրենսգրքի պահանջներին լիակատար համապատասխան իրականացնում է գործընթացի կազմակերպումը»,-ասաց հանձնաժողովի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Մուկուչյան. Գործող ԸՕ-ն հնարավորություն է տալիս անցկացնել արդար ու ժողովրդավար ընտրություններ
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը