Փորձելու ենք հնարավորինս կրճատել արդարադատության ծախսատարությունը․ Կարեն Փոլադյան
«Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմում է շուրջ 12 միլիարդ 380 միլիոն 667 հազար դրամ»,- 2019 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ այսօր ԱԺ-ում ասաց Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։
«Դեռևս 2018 թվականի օգոստոսին ԲԴԽ-ն մշակել և հրապարակել է Հայաստանի Հանրապետությունում արարադատության համալիր բարելավման հայեցակարգ, որում ներառվել են համակարգում առկա խնդիրները։ Փորձելու ենք հնարավորինս կրճատել արդարադատության ծախսատարությունը, նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը, ստեղծելու դատավորների և դատարանների անկախության բավարար երաշխիքներ, բարձրացնել դատական ծառայողների որակը»,- ասաց նա։
Կարեն Փոլադյանը նշեց, որ 2019-ին ԲԴԽ-ի բնականոն գործունեության ապահովման համար նախատեսվել է 11 միլիարդ 433 միլիոն դրամ, որն իր մեջ ներառում է աշխատավարձեր և այլ ծախսեր։ Ընդ որում, գումարի 88 տոկոսը բաժին է հասնում աշխատավարձերին։
«ԲԴԽ-ի և դատարանների պահուստային ֆոնդի ձևավորման համար նախատեսվել է 242 միլիոն 758 հազար դրամ։ ԲԴԽ-ի և դատարանների տեխնիկական հագեցվածության բարելավման ծրագրով նախատեսված է 703 միլիոն դրամ»,- ամփոփեց Կարեն Փոլադյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ բյուջեն վերջին 15 տարիների ընթացքում մոտավորապես նույնն է մնացել. Վլադիմիր Վարդանյան
- Կառավարությունը կրճատել է 2019-ին իրականացվելիք ծրագրերի թիվը
- Նախատեսում ենք մեքենաների օտարում, գումարները կուղղվեն բյուջե. Էմիլ Տարասյան
- Պատգամավորների և աշխատակազմի գործունեության նյութատեխնիկական պայմանները կբարելավվեն. Արա Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը