Էլինա Դանիելյանը կպայքարի 2-րդ փուլի ուղեգրի համար
Խանտի Մանսիյսկում կայացել են շախմատի աշխարհի կանանց առաջնության 1-ին փուլի 2-րդ պարտիաները: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել Հոան Թան Թրանի հետ և այս զույգի հաղթողը կորոշվի այսօր կայանալիք թայ-բրեյքում:
Լիլիթ Մկրտչյանը 2-րդ պարտիայում ուներ որոշակի առավելություն Աննա Ուշենինայի նկատմամբ, սակայն չի կարողացել իրացնել առավելությունը, պարտիան ավարտվել է հաշտությամբ, իսկ Լիլիթը դուրս է մնացել պայքարից, քանի որ առաջին պարտիայում պարտություն էր կրել:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան