Ռոմանոս Պետրոսյանը վստահ է՝ ընտրություններին լրջագույն արդյունք են արձանագրելու
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի իր մարզում։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իր հետ առաջադրվելու է նաև պատգամավոր Սասուն Միքայելյանը։
«Մրցունակ թեկնածու կլինեմ, և դա գալիս է այն համոզումից, որ անցյալ տարի ևս առաջադրված եմ եղել «Ելք» դաշինքի կողմից»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ պատրաստվում է մրցել , նա ասաց. «Շուրջ 5 ամիս է ես պաշտոնավարում եմ Կոտայքի մարզպետի պաշտոնում, անընդհատ ինձ այդ հարցն ուղղում եմ, բայց ձեզ պաշտոնապես ասում եմ, որ 5 ամիսերի ընթացքում իմ լիազորություններն իրացնելիս որևէ խոչընդոտի, որևէ կաշկանդումի, որևէ միջամտության փորձ նշված քաղաքական ուժի կամ գործչի կողմից չի եղել մեր մարզում»:
Ռոմանոս Պետրոսյանը կանխատեսումներ չցանկացավ անել, բայց վստահություն հատնեց, որ լրաջագույն արդյունք արձանագրելու են։
Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի հետ հարաբերությունների լարվածության մասին խոսակցություններին, նա հերքեց՝ նշելով, որ նման բան չկա. «Կա առողջ մրցակցություն թեկնածուների մեջ միայն, որևէ մտահոգություն չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Գարիկ Սարգսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արարատի մարզում
- Էրիկ Գրիգորյանը կառաջադրվի Մալաթիա-Սեբաստիայում
- Արա Բաբլոյանն ու իր որդին չեն մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին
- Վիգեն Սարգսյան. ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին
- Կարեն Կարապետյանը չի մասնակցի առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին
- Ես ցանկություն չունեմ հայտնվել ԱԺ-ում. Խաչատուր Սուքիասյան
- Ծառուկյանը՝ ԲՀԿ ցուցակի մասին
- Դավիթ Տոնոյանը քարոզարշավին չի մասնակցի
- Ցոլակյանը ՔՊ ցուցակով կառաջադրվի Շիրակում
- Արայիկ Հարությունյանը կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում