Հասարակություն 15:19 08/11/2018 Հայաստան

ՀՀ նախագահի լիազորությունների ընդլայնման հարցը հետաձգվեց

Գործադիրի այսօրվա նիստում Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր։ Մասնավորապես՝ «Հանրային ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին», «Ներման մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը:

Ըստ հիմանվորման՝ նախագծերի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեությունն առավել արդյունավետ և որակյալ կազմակերպելու և Հանրապետության նախագահի լիազորություններն ավելի բովանդակային իրականացնելու համար:

Արտակ Զեյնալյանը նշեց, որ  2015 թ-ի փոփոխություններով Սահմանադրության 5-րդ գլուխը սահմանում է ՀՀ նախագահի լիազորությունները, այդ թվում՝ քաղաքացիության շնորհման և դադարեցման, ներում շնորհելու, պետական պարգևներով պարգևատրելու բարձրագույն դասական աստիճաններ շնորհելու ոլորտներում՝ նախատեսելով, որ նախագահը այդ լիազորություններն իրականացնում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով։

«Նախագահի լիազորությանը վերաբերող սահմանադրական դրույթները չեն բացառում այդ լիազորություններն իրականացնելիս նախագահի կողմից օրենքով սահմանված կարգով սեփական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունը։ Այսինքն՝ եթե օրենքը նախատեսի, ապա այդ հնարավորությունը չի բացառվում: Մինչդեռ, «Ներման մասին», «Հանրային ծառայության մասին»,«ՀՀ քաղաքացիության մասին», «Պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման մասին» օրենքներում սահմանված կարգավորումների համաձայն, նախագահն այդ լիազորությունները իրականացնում է միջնորդավորված վարչապետի կամ այլ մարմինների առաջարկների հիման վրա, և նշված հարցերի լուծման շրջանակներում սեփական նախաձեռնություն դրսևորելու հնարավորություն չունի»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Այսպիսով, Կառավարությունն առաջարկում է, որ Հանրապետության նախագահի աշխատակազմում բարձրագույն դասային աստիճանները Հանրապետության նախագահը շնորհի իր աշխատակազմի ղեկավարի միջնորդությամբ, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով տալ հնարավորություն ՀՀ նախագահի և ԱԺ աշխատակազմեր գործուղել դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց, որոնք արտաքին կապերի բնագավառում ունեն հմտություններ: Բացի այդ, սահմանվել է ՀՀ քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերի լուծման կապակցությամբ քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները նաև Հանրապետության նախագահին ներկայացնելու հնարավորությունը, նախատեսվել է նաև, որ Հանրապետության նախագահը պետական պարգևներ և պատվավոր կոչումներ կարող է շնորհել սեփական նախաձեռնությամբ, սահմանվել է նաև, որ ներման խնդրագրերը կարող են անմիջականորեն ներկայացվել նաև Հանրապետության նախագահին:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ բազմիցս խոսել են՝  պետք է ընդլայնել ՀՀ նախագահի լիազորությունները: «Ես գիտեմ, որ կա տեսակետ, մասնավորապես, ներման դեպքում կարող է առաջանալ սահմանադրականության խնդիր և ըստ էության, ըստ այդ տեսակետի, առաջարկվող փոփոխություններն ավելին են, քան թույլ է տալիս գործող Սահմանադրությունը: Հիմնավո՞ր է այս տեսակետը, թե՞ ոչ»,- ասաց փոխվարչապետը:
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ Սահմանադրությունը սահմանել է նվազագույն շեմը և օրենքով դրանք կարող են ընդլայնվել և ձգտել իրացնել, ապահովել ներում խնդրելու, շնորհելու բնական իրավունքը: «Ուստի հակասություններ Սահմանադրության հետ չեն կարող առաջանալ»,- ընդգծեց նա:

Նա նաև կառավարությանը խնդրեց մեկ օր ժամանակ տալ նախարարությանը, որպեսզի մեկ դրույթ էլ կարողանան ավելացնել «Ներման մասին» օրենքում այն մասին, որ նախագահը ներում շնորհի ոչ միայն դատապարտված անձի, այլև երրորդ անձանց դիմումների հիման վրա:
Արտակ Զեյնալյանը նշեց նաև, որ սա բացառիկ լիազորություն պետք է լինի բացառիկ դեպքերի համար:

Նախագահի աշխատակազմի ղեկավար էմիլ Տարասյանը նշեց, որ արդարադատության նախարարն ասում է, որ նախագահի լիազորություններն այս նախագծի փաթեթով ընդլայնվում են, սակայն կային սահմանափակումներ նախագահի լիազորություններն իրացնելիս, դրանք ուղղակի առաջարկ է արվում վերացնել։

Էմիլ Տարասյանը նշեց նաև, որ իրենք առաջարկություններ են ներկայացրել, որոնց մի մասը չի  ընդունվել:

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն էլ հետաքրքրվեց՝ ինչպես է կարգավորվելու արարողակարգը, օրինակ, վարչապետն ինչպես է հյուրեր ընդունելու՝ հաշվի առնելով, որ կառավարության շենքը տարածք չունի և հարմարացված չէ հյուրերի արարողակարգը ապահովելու համար:

Արտակ Զեյնալյանն ասաց, որ պաշտոնական ընդունելությունները, մասնավորապես, ռազմական շքերթները կարող են կազմակերպվել օդանավակայանում և նախագիծը այդ լուծումները չի տալիս, կարող են դրանք նաև կարգավորվել ենթաօրենսդրական ակտերով:

Արարատ Միրզոյանը ընդգծեց, որ կառավարությունը փաստորեն առաջարկում է փոփոխություններ, որոնք նախագահի աշխատակազմի «սրտով չեն»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ նախագիծը բավարար չափով քննարկված չէ և նախարարական կոմիտեի նիստում պետք է քննարկել:

Այպիսով, որոոշում կայացվեց ՀՀ նախագահի նստավայրը Բաղրամյան 26 տեղափոխելուն  վերաբերող մասով հավանություն տալ, իսկ մնացած նախագծերն առկախել, ևս մեկ անգամ քննարկելու համար:
 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ըստ ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյայի՝ այսօր փակվող Ակնայի մոնիթորինգի կենտրոնում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}