Տնտեսություն 15:06 10/11/2018 Հայաստան

ID քարտի՝ կուտակային բաղադրիչ. ուրիշի փողերը հաշվելո՞ւ թե՞ կուտակելու մեխանիզմ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ նախատեսում են փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որի արդյունքում 18-65 տարեկան քաղաքացիների նույնականացման քարտերը՝ ID քարտերը, կծառայեն նաև որպես կուտակային քարտեր ու կօգտագործվեն առևտրի կենտրոններում։

«Բոլոր այն մարդիկ, որոնք ունեն հանրային ծառայությունների համարանիշ, ID քարտ, բոլորի համար պատրաստվելու է հայտարարագիր։ ID քարտերը համատարած հայտարարվելու են կուտակիչներ, պետությունը հայտարարելու է, որ սա կուտակիչ քարտ է։ Մենք բոլորին կբաժանենք ID քարտը «կարդալու» սարքավորում, հաշվիչ դրամարկղային մեքենան կնույնականացնի գնորդին, ու երբ քաղաքացին գնա հաց գնի, ՊԵԿ-ում  դա կգրանցվի որպես գնված արժեք։ Տարվա ընթացքում որքան գնումներ կատարեն, դրա համար առաջին տարում 1, երկրորդ տարում՝ 2, երրորդ տարում ամբողջ տարվա առևտրի 3 տոկոսը կվերադարձնենք քաղաքացուն»,- հայտարարել է Դավիթ Անանյանը։

ՊԵԿ  նախագահի այս հայտարարությունը մտահոգություն, ինչպես նաև  անորոշություն է առաջացրել քաղաքացիների շրջանում:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ ներկայիս տնտեսական իրողությունների պայմաններում քիչ հավանական է, որ  հարկային հայտարարագրեր ներկայացնելու  ինստիտուտի ներդրումը շոշափելի արդյունք կտա:

«Մեխանիզմները դեռևս հստակ չեն, հստակ չէ՝ ID-ով առևտուր անելը պարտադիր է լինելու, թե ոչ, ուստի կարծիք արտահայտելը դժվար է: Զարգացած երկրներում դա ընդունված պրակտիկա է, իսկ Հայաստանում, որտեղ սոցիալական խնդիրները բազմաթիվ են` աղքատության շեմը բավական բարձր է, ստվերի  տեսակարար կշիռը մեծ է, կարծում եմ, որ հիմա այդքան էլ ճիշտ չէ նման մեխանիզմների ներդրման մասին խոսել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետը: 

Նրա խոսքով՝  ավելի տրամաբանական կլինի, որ ՊԵԿ-ը կոշտ վարչարարության միջոցով ստվերը բերի հարկային դաշտ և այդ միջոցով ավելացնի  հարկային եկամուտները: 

ID քարտը՝ կուտակային բաղադրիչն ի՞նչ է իրենից ներկայացնում

Կառլեն Խաչատրյանը նշեց, որ դա եկամուտների հայտարարագրում է, որը ենթադրում է՝ տարվա կտրվածքով  անձը պետք է իր բոլոր եկամուտները՝ սկսած աշխատավարձից, վերջացրած վարձավճարի տեսքով,  ինչպես նաև տարբեր աղբյուրներից ստացած եկամուտները հայտարարագրի, ներկայացնի պետությանը, միևնույն ժամանակ ծախսերի մասին որոշակի ինֆորմացիա ներկայացնի: Եւ եթե անձի ծախսերն ավելի շատ լինեն, քան իր եկամուտները, պետության մոտ, բնականաբար, հարց է առաջանալու՝ ինչ գումարներով է քաղաքացին այդ ծախսը կատարել, եթե համապատասխան եկամուտ չի ունեցել:

«Դատելով ՊԵԿ նախագահի ներկայացրած մեխանիզմից՝ դրանով պետությունը փորձում է ստվերային տնտեսությունը կրճատել: Տարիներ առաջ, երբ հսկիչ դրամարկղային կտրոնների միջոցով շահումներ կային, պետությունն այդ ճանապարհով փորձում էր ստիպել, որ քաղաքացիները պահանջեին ՀԴՄ կտրոն, որպեսզի բիզնեսն իր շրջանառությունը ցույց տա: Սակայն կյանքը ցույց տվեց, որ դա այդքան էլ արդյունավետ միջոց չէ, միգուցե կարճաժամկետ  հատվածում որոշակի տեղաշարժ եղավ, սակայն երկարաժամկետում շոշափելի արդյունք չտվեց: Դրանից հետո  պետությունը հրաժարվեց այդ պրակտիկայից:  Հիմա պետությունը փորձում է նոր պրակտիկա ներդնել, ըստ որի՝  անձի ID քարտը իդենտիֆիկացնում են ու կատարած առևտրի 1-3 տոկոսը պետությունը հետ է վերադարձնում: Առաջին հայացքից թվում է, թե ֆիզիկական անձը պետք է շահագրգռված լինի՝ բոլոր գնումների ժամանակ ID քարտ ներկայացնի, և այդ դեպքում վաճառք իրականացնող ընկերությունը չի կարող թաքցնել շրջանառությունը, սակայն չեմ կարծում, որ մարդիկ կուզեն իրենց բոլորը եկամուտները ցույց տան, քանի որ ՊԵԿ-ի համար էլ այդպիսով պարզ կլինեն անձի բոլոր եկամուտները»,- ասաց Կառլեն Խաչատրյանը:

Տնտեսագետը կարծում է՝  ավելի տրամաբանական կլինի, ստվերը կրճատելու համար ՊԵԿ-ն  օգտագործի իր վարչարարական բազմաթիվ ռեսուրները:

Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե ՊԵԿ-ն ինչ վերլուծությունների հիման վրա է հանգել նմանատիպ ծրագիր ներդնելու գաղափարին. «Դժվարանում եմ ասել՝ արդարացված է, թե ոչ, բայց իմ մասնավոր դիտարկմամբ՝ ներկայումս հասարակության գիտակցությունը, հարկային մարմինների հետ աշխատանքը դեռևս այն մակարդակին չեն հասել, որը հնարավորություն կտա այդ մեխանիզմն արդյունավետ գործել»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}