Չեմ մասնակցելու ընտրություններին, ձայնս տալու եմ Ֆելիքս Ցոլակյանին. Բալասանյան
«Ես չեմ մասնակցելու ընտրություններին։ Անկուսակցական եմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
Նա նաև հայտարարեց, որ իր որդիները ևս չեն առաջադրվելու։
«Արդեն գիտեմ ձեր հարցերը։ Ես մի ձայն ունեմ, կտամ իմ լավ ընկերոջը»։
Հարցին՝ ով է նա, Բալասանյանը պատասխանեց՝ Ֆելիքս Ցոլակյանը։
Նշենք, որ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է՝ ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով։ Նա ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Շիրակի մարզում։