Նախագահը «THALES» և «OpenClassrooms» ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է Հայաստանում համագործակցության հեռանկարները
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկենազի գլխավորությամբ։ Քննարկվել են հայաստանյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ուղղություններին և ներդրումներին վերաբերող հարցեր։
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից հյատնում են, որ «THALES Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում է էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ է ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում:
Նախագահ Արմեն Սարգսյանի և «OpenClassrooms» կազմակերպության հիմնադիր Պիեռ Դուբուքի հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանում ձեռնարկության մասնաճյուղ բացելու վերաբերյալ։
«OpenClassrooms»-ը կրթական առցանց հարթակ է, որը դասընթացներ է տրամադրում տեղեկատվական տեխնոլոգիաների, ձեռնարկատիրության, թվային տեխնոլոգիաների ոլորտներում: Այն ողջ աշխարհում ունի 2.5 մլն օգտատեր, դասավանդումներն իրականացվում են անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն: Ընկերության նպատակը կրթության հասանելիության ապահովումն է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց