Ինձ և հանրությանը հասանելի չէ Սիրիայի կառավարության պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանը. Աշոտյան
Խորհրդարանում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց. «Սիրիա հայկական զինվորական կոնտինգենտ գործուղելու մտադրությունը Ձե՞ր, այսինքն` Հայաստանի, թե՞ ՌԴ մեր գործընկերներն են հերթական անգամ խնդրել Հայաստանին»:
«Սիրիայի հետ կապված մեր քաղաքական նպատակն է աջակցել Սիրիայի հայրենակիցներին։ Դա բացառապես հումանիտար նշանակություն ունի, որի հասցեատերը Սիրիայի հայ համայնքն է, մասնավորապես՝ հալեպահայությունը։ Նախաձեռնության հետ կապված էլ պետք է ասեմ, որ այդ նպատակը երկար տարիներ ձևակերպվել է թե Սիրիայի հայ համայնքի, թե Հայաստանի հանրության, թե ՌԴ-ի կողմից։ Իրականացվել են քննարկումներ՝ թե հումանիտար, թե ականազերծման հարցի շուրջ, որի արդյունքում ծագել է հետևյալ գաղափարը․ քանի որ Սիրիայում գործընթացները փոխվել են, ուստի մենք էլ մեր ներդրումները պետք է ունենանք հալեպահայության համար որոշակի դաշտ ստեղծելու գործում», - պատասխանեց Փաշինյանը։
Աշոտյանն արձագանքեց, իրեն ու հանրությանը հասանելի չէ Սիրիայի կառավարության պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանը՝ նման գործողություն իրականացնելու. «Որքանով ես տեղյակ եմ, այդ հումանիտար կոնտինգենտը ունենալու է նաև մեր ապագա սպաների, բժիշկների պաշտպանությունը հոգացող ռազմականացված միավոր»։
«Կային մտահոգություններ, որ միջազգային գործընկերների, կամ նրանց մի մասի համար անընդունելի կլինի այսպիսի առաքելության իրականացումը: Ես կարող եմ ասել, որ մենք ունենք ըմբռնում իմ ձևակերպած առաքելության շրջանակներում և մեր բոլոր գործընկերները ըմբռնումով են վերաբերվում մեր ցանկությանը: Մենք կիրականացնենք այդ առաքելությունը ճշգրիտ մեր նկարագրածի շրջանակում և ոչ մի միլիմետր դրանից ավելի», - նշեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում հումանիտար գործողություններին մասնակցությունը բխում է ՀՀ ազգային շահերից. Դավիթ Տոնոյան
- Կարապետ Ռուբինյան. Քանի ուշ չէ, Փաշինյանը պետք է հրաժարվի այդ որոշումից
- ՊՆ.Հայաստանը կշարունակի օգնել Սիրիայի ժողովրդին
- Սիրիա զորք կամ զինծառայողներ ուղարկելու հարց չի քննարկվել. Վիգեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը