Ինչ բրենդի ու ինչ գնի վերարկու էր կրում Բրիջիթ Մակրոնը Առաջին աշխարհամարտի ավարտի միջոցառմանը
Նոյեմբերի 11-ին Փարիզում նշվեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը, որին մասնակցում էին աշխարհի ավելի քան 70 երկրների ղեկավարներ՝ իրենց կանանց ու նաև ամուսինների հետ։
Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը միջոցառումներին ներկայացավ իրեն բնորոշ էլեգանտ տեսքով։
Բրիջիթը նոյեմբերի 11-ին հանրության առաջ ներկայացավ 3 տարբեր հագուստներով՝ առավոտյան Ելիսեյան պալատում ընդունելությանը, Հաղթական կամարի մոտ միջոցառմանն ու պետությունների ղեկավարների կանանց համար նախատեսված համերգին Վերսալում։
Այս հագուստներից ուշադրության է արժանացել Հաղթական կամարի մոտ արարողությանը Բրիջիթի կրած սև ու կաշվե գծերով վերարկուն, որը Բրիջիթի նախընտրած Louis Vuitton ֆրանսիական շքեղ բրենդից է ու արժե 3600 եվրո։
Սակայն, ինչպես գրում է Elle-ը, այս վերարկուն պետության հաշվին չի գնվել, այլ այն տրվել է նորաձևության տան կողմից, ով մեծ սիրով «հանդերձավորում է» առաջին տիկնոջը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը