Հասարակություն 14:14 13/11/2018 Հայաստան

Մենք էլ մարդ ենք…

Բանից պարզվում է`   մոլորության մեջ ենք եղել այն առումով, որ Հայաստանի մեծագույն հարստությունը մարդիկ են: Քանի որ,  ընդամենը մեկ  ամիս  առաջ աշխարհը հասկացավ, որ հայերը ևս մարդ են... Կներեք, սա իմ միտքը չէ: Սույն դարակազմիկ հայտնագործությունը պատկանում է Նիկոլ Փաշինյանին, ով  նոյեմբեր 7-ին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորներին  շնորհակալագրեր հանձնելիս հայտարարեց   «...  կարող ենք ասել, որ նաև ձեր կատարած աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը, ի վերջո, սկսել է ընկալվել նաև որպես մարդկանց երկիր»...
 
Բա մինչև հիմա ի՞նչ էինք, մեր պապերն ու նախնիներն ի՞նչ էին: Բա Չարենցն ինչի՞ էր ասում «….Նարեկացու, Քուչակի պես լուսապայծառ  ճակատ չկա...՛»:  Մարդ չէի՞ն:  Կամ  «սովետի» տարիներին  աշխարհը հիացած չէ՞ր արևոտ Հայաստանի ջերմ ու հյուրասեր մարդկանցով...
Հայտարարության  անհեթեթությանը  միլիոնավոր փաստարկներով  կարող ենք հակադարձել: 

Բայց դրան չեմ ուզում անդրադառնալ, այլ՝  հայ մարդուն հասցրած վիրավորանքին, և որ ավելի վատ է՝  դա արդեն որպես սովորական երևույթ ընկալելուն:  Ապրիլ-մայիսից հու-հու-գըմփով ողջունում  էին նախկինների հասցեին նետված ամենաբիրտ վիրավորանքները,  սևերին ու հակահեղափոխականներին պատերին ծեփելն ու ասֆալտին փռելը, անմեղության կանխավարկածի խախտմամբ հանցագործներ կարգելը:  Կռիվ-կռիվ  էինք խաղում... բայց մեկ էլ սահմանն անհետացավ, ու միանգամից 800 000 հայաստանցի որակվեցին որպես  ծույլ անբաններ:

Արդեն մի քանի օր է վերլուծվում է  Ղազախստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատարի ելույթի՝ հայերի անաշխատասիրությանը վերաբերող հատվածը, և իհարկե անհասկանալի 350 000 -  800 000 թվաբանությունը:

Վիրավորանք չէ՞  հայերին աշխատանքից փախչող պիտակավորելը ... Այն դեպքում, երբ 1991-ից բոլորի առաջնահերթ խնդիրը աշխատանքն է:  Այն դեպքում, երբ 1993-ին Հայաստանում  շրջագայող  մի ռուս լրագրողի ամենից շատ ապշեցրել էին  չաշխատող գործարանների շուրջ ժամերով հավաքված մարդիկ:  27 տարի շարունակ բոլոր  իշխանություններից առաջնահերթ պահանջը եղել է աշխատատեղերի բացումը: Ցավոք, չի լուծվել...  այդ պատճառով էլ հաջողել են շատերի խելքն ուտել  լգտբ -կյանքի խոսք-սորոսները: Աշխատել ուզում են բոլորը, բայց հո ամեն մարդ գործարարության   ջիղ չունի, որ  սեփական գործ հիմնի: Կառավարությունն է պարտավոր ստեղծել աշխատատեղեր և ապահովել բարենպաստ պայմաններ  աշխատողների համար:
Միթե վիրավորական չէ՞, երբ  համատարած բնույթ տալով  մի հազար հոգու նպաստասիրական խարդավանքներին՝  բնակչության մի ստվար հատվածի անկյալ են անվանում:  Ոչ մի նորմալ մարդը աշխատավարձը  նպաստով  չի փոխի: Ի դեպ,  Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝  2017 թ նպաստ են ստացել ընդամենը  100 288 ընտանիք: Բացարձակապես կապ չունի  Փաշինյանի հնչեցրած թվի հետ:

Եվ ուրեմն,   ովքե՞ր են այդ առեղծվածային 800 հազարը գլուխ պահողները  և 350 հազար «ճռռացողները»: Մասնագետները նշում են, որ  «Ազգային վիճակագրական ծառայության ցուցանիշներում թվերի նման հարաբերակցության պարզապես չկա» /Ա. Մարտիրոսյան/: 
Հավանաբար,  պետք է ուրիշ տեղ փնտրել:  Հայտնի ամենից մոտ թվերը   2017թ. ընտրություններում ՀՀԿ-ի  770 441-ն  ձայներն  են , և   Երևանի ավագանու ընտևրություններում  ՔՊ-ի հավաքած  294 109-ը:   Ինչո՞ւ չենք կարող մտածել, որ  հենց դրանց մասին մտատանջություններն են ընկած  են անհասկանալի թվերի  հիմքում, և անպատեհ տեղում դուրս են թռել մարդու բերանից…

Ըստ Զիգմունդ Ֆրեյդի՝ սխալասությունները  ինդիկատորն են այն ամենի, ինչն իրականում անհանգստացնում է մարդուն:  Մտքերդ պտտվում են քեզ հուզող խնդիրների  շուրջ,  և ենթագիտակցության խորքերից դուրս են թռչում սպրդումների, լեզվական սայթաքումների,  վրիպախոսության  տեսքով:   Ստացվում է, որ  արտահերթ ընտրություններից առաջ Փաշինյանը   ներքին վախե՞ր ունի : Կասկած կա՞ այն առումով, որ երևի չի  հաջողվել պետք եղած չափով  ոչնչացնել հանրապետականներին,  և առաջիկա ընտրություններում հավաքել նվազագույնը  800 000 ձայն:

Մինչդեռ ինչքա՜ն    ջանք գործադրվեց այդ ուղղությամբ՝  հիմնականում օգտագործելով վիրավորանքները, անպատվությունները,  անարգանքները, որոնց  չափաբաժինն այնքան մեծ է, որ արդեն տարածվում է գրեթե բոլորի վրա… այդ  «բոլորն» էլ ընդամենը 2,5 միլիոն ընտրող են:  Մեծ  անշրջահայացություն չէ՞  վիրավորանք հասցնելով 800 հազարին՝ հիասթափեցնել և հեռացնել  նրանց:  Մարդիկ  անպատվությունը   չեն ներում, որովհետև գիտեն՝ վիրավորում են նրանց, ում չեն սիրում… և նույնն էլ  վերադարձնում են. tվյալ դեպքում՝ ընտրելով կամ չընտրելով: Մարդ ենք չէ՞, այնքան ինքնասիրություն ու արժանապատվություն ունենք, որ մի օր կարող ենք չհանդուժել վիրավորանքները:

Դարերից եկած այն հայ մարդն ենք, ում  դարեր շարունակ աշխարհն անվանել է խելացի, խորամանկ, հյուրընկալ, տքնաջան աշխատող, քարից հաց քամող… իսկ   արևելյան մի երազահանում  երազում հայ տեսնելը նշանակում է «թագավորներ  կործանող մարդ» : Ինչ անհարմար ավարտ ստացվեց, բայց երևի ուրիշների աչքին այդպիսի հատկություն ունենք: Ամեն դեպքում՝ աշխարհը միշտ էլ Հայաստանն ընկալել է որպես մարդկանց երկիր:

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:41
Mehr. Նախագահ Ռաիսիի ուղղաթիռը չի կործանվել, նա մեքենայով հասել է Թավրիզ
Իրանական Mehr-ի թղթակցի ռեպորտաժում ասվում է, որ մի քանի րոպե առաջ նախագահին տեղափոխող ուղղաթիռը Արևելյան Ադրբեջանի հյուսիսային շրջանում...
Աղբյուր` Panorama.am
17:23
Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը Ջուղայում կոշտ վայրէջք է կատարել, եղանակային պայմանները թույլ չեն տալիս փրկարարներին հասնել դեպքի վայր
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի իրավագիտակցության այսպիսի մակարդակը համակարգային կատաստրոֆա է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան...
Աղբյուր` Panorama.am
16:58
Սա հույս է ներշնչում, որ վերջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել. Ալիև
«Ներկայում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական...
Աղբյուր` Panorama.am
16:14
Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
«Շրջանցելով ոստիկանական ուժերը( ապօրինի փակել են ճանապարհը) այլընտրանքային եղանակով հասանք Կիրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայրենիքիս մեջ սահման՝ հարենիքիցս. Ռեժիսոր Արսեն Ղազարյան
«Մենք մշակույթի գործիչներով որոշել էինք գալ հանդիպել Կիրանցի ժողովրդին, բայց ոստիկանությունը թույլ չի տալիս»,-Կիրնաց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}