Հատ-հատ, մեկ-մեկ ստուգելու եմ. Նարիա Զոհրաբյան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այս խարհրդարանում հայտարարությունների ժամին իր ելույթում զգուշացրեց՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ անօրինականություններ թույլ տալիս հիշել քրեական օրենսգրքով ընտրակեղծարարության համար հասանելի պատիժը։
«Մեկ անգամ ևս ուզում եմ թարմացնել բոլոր այն գործիչների հիշողությունը, ովքեր կփորձեն այս նոր խաղի պայմաններում առաջնորդվել հին մեթոդներով, օգտագործել իրենց տեղային ազդեցությունը այս կամ այլ կերպ ազդել ընտրական պրոցեսի վրա։ Հիշեք, թող ձեր աչքի առջև գա քրեական օրենսգիրքը։ Ես առաջադրվելու է թիվ 12 ընտրատարածքում, որը ներառում է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը։ Զգուշացնում եմ բարեկամաբար բոլոր նրանց, ովքեր կփորձեն, օրինակ, քվեաթերթիկների հաշման ժամանակ օգտվել նրանից, որ, ասենք, հեռավոր մի գյուղում հանձնաժողովի անդամներն իրենց ընտանիքի անադամներն են ու վերցնեն որևէ թեկնածուի քվեաթերթիկ և դնեն մեկ այլ թեկնածուի վրա, հիշեք օրենսգիրքը։ Բոլոր տեղամասերը բացել եմ տալու հատ-հատ, մեկ-մեկ ստուգելու եմ։ Շատ խիստ է լինելու պատիժը, մի մտածեք, որ այս անգամ պատիժը շրջանցելու է ձեզ, ինչպես շրջանցել է նախորդ անգամները»,- ասաց Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը