Թրամփը համեմատել է ամերիկյան և ֆրանսիական գինիները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան և ֆրանսիական գինիները հիասքանչ են, սակայն նկատել, որ Փարիզում ամերիկյան գինիների մաքսատուրքերը անարդարացիորեն բարձր են։ Այս մասին գրում է «Ռաշա թըդեյը»։
«Ինչ վերաբերում է առևտրին, Ֆրանսիան հիանալի գինիներ է արտադրում, սակայն ԱՄՆ-ը՝ նույնպես։ Խնդիրը նրանում է, որ Ֆրանսիան, բարձր տարիֆներ սահմանելով, դժվարություններ է ստեղծում ամերիկյան գինիների վաճառքի համար, այն դեպքում, երբ ԱՄՆ-ը պարզեցնում է ֆրանսիական գինիների՝ շուկայում հայտնվելու կարգը»,- թվիթերում գրել է Թրամփը։
Նա այս իրավիճակը համարել է անարդար և կոչ արել փոխել այն։