Նախագահը դեսպաններ է նշանակել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սամվել Մկրտչյանը հետ է կանչվել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ):
Հետ է կանչվել նաև Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Լեհաստանում ՀՀ դեսպան է նշանակվել Սամվել Մկրտչյանը։