Բարձրավոլտ էլեկտրացանցերում արդեն իսկ 60 կրճատում ենք ունեցել. Գարեգին Բաղրամյան
««Երևան ՋԷԿ»-ի շահույթը կազմում է 10 տոկոս, Հայաստանի էլեկտրական ատոմակայանինը՝ 10 տոկոս, «Կոնտուր գրուպինը»՝ 10 տոկոս, Միջազգային էներգետիկ կորպորացիայինը՝ 10 տոկոս։ Սա այն դեպքում, երբ Էլեկտրաէներգիայի գնի՝ 1-2 դրամով իջեցումը մեր ժողովրդի համար շատ կենսական նշանակություն ունի»,- Գազի և էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ այսօր ասաց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն իր հերթին նկատեց, որ վերոնշյալ բոլոր ընկերություններում սկսվել են ծախսային և հաստիքացուցակների ուսումնասիրություններ։
«Բարձրավոլտ էլեկտրացանցերում արդեն իսկ 60 կրճատում ենք ունեցել։ Խոսքը վերաբերում է այնպիսի կրճատումներին, որոնք կառավարության քաղաքականության շրջանակներում են տեղավորվում։ Նախ, ղեկավար անձնակազմերն են շատ ուռճացված , այսինքն՝ փոքր բաժիններում բաժնի պետեր, պետերի տեղակալներ երևույթները պետք է վերացվեն։ Մարդիկ ծանրաբեռնված են 30 տոկոսով կամ կիսով չափ, օպտիմալացումները կբերեն նրան, որ հաստիքացուցակի որոշակի կրճատումներ կլինեն։ Հնարավոր կլինի աշխատավարձերի բարձրացում իրականացնել։
Օպտիմալացումը վերաբերում է նաև գնումներին։ Այս առումով սերտորեն համագործակցում ենք վարչապետի վերահսկողական ծառայության հետ, և որոշակի բացահայտումներ եղան բարձրավոլտ էլեկտրացանցերում։ Հաջորդ ստուգումներ լինելու են նաև «Երևան» ՋԷԿ-ում և Հայկական առոմային էլեկտրակայանում»,- ասաց նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը՝ նշելով, որ իրեք խնդիր են դրել հնարավորինս կանխելու ավելորդ ծախսերը։
Գարեգին Բաղրամյանը տեղեկացրեց, որ իրենք պատրաստ են գրությամբ դիմելու ՀԾԿՀ՝ առաջարկելով, որ կիրառվի նվազագույն շահույթի նորմա, որը ամրագրված է եղել մասնավորեցման պայմանագրում՝ 12 տոկոս դրամային ներդրումների պարագայում, և 10 տոկոս փոխարժեքային ներդրումների պարագայում։
Հանձնաժողովի նիստին ներկա ՀԾԿՀ-ի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը նկատեց, որ համաձայն գործող օրենքի՝ սակագնային մեթդիկան պետք է փոխհամաձեյնեցված լինի լիցենզավորված անձի հետ։
Հանձնաժողովի նիստի ավարտին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը տեղեկացրեց, որ էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների շահութաբերությունն այսօր մաքուր 8 տոկոս է։
«Շահութաբերությունը պետական ընկերություններում այդքան էլ մեծ չէ, քանի որ կապիտալի արժեքն ընկերությունները որոշակիրոերն սպառել են»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը