Վարդան Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Վարդան Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Հրամանագրում, մասնավորապես, նշված է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 25-ի ԲԴԽ-43-Ո-120 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին