Հիմնական նպատակը լինելու է քաղաքացիների բարեկեցության բարձրացումը. Տիգրան Խաչատրյան
«Առաջիկա տարիներին տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը լինելու է քաղաքացիների բարեկեցության բարձրացումը, տնտեսական կյանքում նրանց մասնակցային հնարավորությունների ավելացման միջոցով։ Ներառականությունը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում»,-այսօր ԱԺ նիստի ժամանակ նման տեակետ հայտնեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոակատար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով, պետք է աշխատատեղեր ավելանան, աշխատավարևձերը պետք է բարձրանան։
«Ցածր արտադրողականությունը Հյաաստանի տնտեսության հիմնական ռիսկն է։ Մեր տնտեսության մրցունակության կտրուկ բարձրացումն այլընտրանք չունի։ Հայաստանում արտադրողականությունը մեկ ժամում մեկ աշխատողի կողմից 2.6 անգամ ավելի ցածր է, քան մերձբալթյան երկրներում, 5-6 անգամ ավելի ցածր, քան ԵՄ երկրներում և ԱՄՆ-ում»,- ասաց նա։
Նախարարի պաշտոնակատարի խոսքով, առաջիկա տարիներին ՀՆԱ-ի աճը պետք է կազմի ոչ պակաս, քան 5 տոկոս, ապրանքների և ծառայությունների արտահանումը պետք է հասնի ՀՆԱ-ի 45 տոկոսին համախառն կապիտալ կուտակումը պետք է հասնի ՀԱՆ-ի 24 տոկոսին։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը