Թրամփն առաջարկել է պայուսակների դիզայներին նշանակել դեսպան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Հարավային Աֆրիկայում դեսպան նշանակել դիզայներ Լանա Մարկսին։ Գազետա.ռու-ն, հղում անելով CNN-ին, գրում է, որ Մարկսը հայտնի է էկզոտիկ կենդանիների կաշվից, օրինակ կոկորդիլոս կամ ջայլամ, շքեղ պայուսակների ստեղծմամբ։ Բացի այդ, կինը Թրամփի գոլֆ ակումբի անդամ է։
Մարկսը ծնվել և մեծացել է Հարավային Աֆրիկայում, սովորել է Վիտվատերսրանդի, նաև Յոհաննեսբուրգի համալսարաններում։ Նշվում է, որ դիզայները խոսում է աֆրիկերեն և ՀԱՀ պաշտոնական կոսա լեզվով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին