Քվեարկությունից հանեք նախագիծը, այն գրագետ չէ. Նաիրա Զոհրաբյանը՝ Սամվել Ֆարմանյանին
ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցելու Սամվել Ֆարմանյանի՝ Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին օրինագծի քվեարկությանը։ Այս մասին ԱԺ այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ինչո՞ւ. որովհետև մենք ողջամիտ մտահոգություններ ունենք, որ ներկայացված նախագիծը ուղղակիորեն չի պատկերացնում այն քաոսը, որն առաջանալու է այդ նախագծի ընդունումից հետո։ Դա բերելու է բացարձակ «բեսպրեդելի» այն ոլորտում, որը փորձ է արվում կարգավորել։ Այո, խնդիրը կա, բայց այն, ինչ դուք առաջարկում եք, ոչ միայն չի կարգավորելու խնդիրը, այլ ավելի բարձիթողի վիճակ է ստեղծելու։
Մեր առաջարկը պարզ է. պետք չէ ինքնալուծարված խորհրդարանի վերջին շնչում բերել մի նախագիծ, որը գրագետ չէ և որը չի լուծելու կարևոր, օբյեկտիվ խնդիրը։ Առաջարկս շատ պարզ է. քվեարկությունից հանեք նախագիծը, եկեք հաջորդ խորհրդարանում ստեղծենք աշխատանքային խումբ և ավելի հանգամանորեն, բոլոր ռիսկերը հաշվի առնելով՝ ընդունենք նախագիծ»,- ասաց պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքն օբյեկտիվ մտահոգություն ունի, թե ինչու է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հենց հիմա խորհրդարան բերել վերոնշյալ օրինագիծը։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն իր հերթին նշեց, որ հանրային կարևորության այս խնդրի վերաբերյալ հասարակության շրջանում կոնսենսուս կա։
«Առավելագույնս հարկավոր է այնպիսի օրենսդրական կարգավորումներ տալ, որորոնք մեր երիտասարդությանը զերծ կպահեն այս ոչ ցանկալի զբաղմունքով հրապուրվելուց։ Պրոբլեմն այն է, որ խնդիրը լուծելու փոխարեն նոր խնդիրներ չհարուցենք, ոլորտը չուղղորդենք ստվեր։ Սա իր հետ բերում է կոռուպցիոն ռիսկեր»,- ասաց հանրապետական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Բուքմեյքերները խեղում են հայ ընտանիքները. Միքայել Մելքումյան
- Տարատեսակ բուքմեյքերները Հայաստանում քաղցկեղ են, չարիք. Սամվել Ֆարմանյան
- Բուքմեյքերական գրասենյակներում ստավկաներ ենք դրել, արձանագրել 11% տնտեսական աճ. Փաշինյան
- Բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը պետք է հայտարարվի օրենքից դուրս. Ֆարմանյան
- ՀՀ-ում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունն արգելող օրենսդրական նախաձեռնություն
- «Հրապարակ». Հայաստանյան բուքմեյքերական որոշ ընկերություններ հրաժարվում են շահած գումարները տալ
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը