Աֆղանստանում պայթյունի հետևանքով նվազագույնը 40 մարդ է զոհվել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյունի հետևանքով նվազագույնը 40 մարդ է զոհվել, կա 80 վիրավոր։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»։
Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում տեղակայված սրահում, որտեղ Մուհամեդ մարգարեի ծննդյան օրվան նվիրված տոնակատարություն է եղել։ Մահացել է 40, վիրավորվել՝ 80 մարդ։
Նախնական տվյալներով, պայթյունն իրագործել է մահապարտը։ Հիվանդանոց է տեղափոխվել 45 վիրավոր։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ