Հնդկաստանում բացվել է փղերի հիվանդանոց
Հնդկաստանում՝ Ուտտար-Պրադեշե քաղաքում, բացվել է երկրում փղերի համար առաջին հիվանդանոցը։ Հնդկաստանում փղերը համարվում են սուրբ կենդանի, բայց այժմ երկրում մնացել է միայն շուրջ 25 հազար վայրի փիղ, այդ տեսակին սպառնում է ոչնչացումը։
Բացի այդ, Եվրանյուզի հաղորդմամբ, հարյուրավոր փղեր պահվում են անազատության մեջ, դրանց օգտագործում են որպես տուրիստական գրավչություն և և հաճախ վատ են վարվում կենդանիների հետո։ Տարիներ շարունակ տերերի դաժան վերաբերմունքից տանջված փղերը, որոնք այժմ հայտնվել են ազատության մեջ, հիվանդանոցում մասնագիտական բժշկական օգնություն են ստանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան