Տնտեսություն 14:45 21/11/2018 Հայաստան

Քննարկում. Ինչքան պարզ հարկային քաղաքականություն, այնքան լավ` փոքր բիզնեսի համար

Ամերիաբանկի նախաձեռնությամբ անցկացվեց պլանային քննարկում «Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները» խորագրով: Քննարկման մասնակիցները ներկայացրեցին ՓՄՁ-ների զարգացման խոչընդոտող հանդիսացող մի շարք հանգամանքներ՝ մասնագետների պակաս, կրթության ցածր մակարդակ, հարկային բարդ քաղաքականություն:

Ամերիաբանկի մանրածախ բանկային գործառնությունների գծով տնօրեն, քննարկման մոդերատոր Արման Բարսեղյանը ներկայացնելով պաշտոնական վիճակագրություն հայաստանյան ՓՄՁ-ների մասին՝ նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ ՓՄՁ են համարվում այն ընկերությունները, որոնք ունեն մինչև 250 աշխատատեղ և տարեկան մինչև 1,5 մլրդ դրամ ակտիվներ: Ըստ վիճակագրության՝ 2017 թվականին ՓՄՁ-ները կազմել են ակտիվ հարկատուների 77%-ը, դրանք ապահովել են ՀՆԱ 35%-ը: ՓՄՁ-ներին է պատկանում աշխատաշուկայի 30%-ը և պետական բյուջեի հարկային եկամուտների 17%-ը:

«Տրիադա Ստուդիո» ՍՊԸ տնօրեն, համահիմնադիր Արա Աղամյանն անդրադառնալով ՓՄՁ-ների խնդիրներին՝ նշեց, որ  դրանց զարգացումը խոչընդոտող առաջնահերթ խնդիրներից մեկը որակյալ կադրերի բացակայությունն է. «Ես ներկայացնում եմ ՏՏ ոլորտը, ամենաակտուալ խնդիրը համապատասխան կադրերի բացակայությունն է: Աշխարհը արագ փոխվում է և անընդհատ նոր մասնագիտություններ են ի հայտ գալիս, սակայն բուհերը  չեն քայլում ժամանակակից միտումներին համընթաց: Փաստացի, մեր կազմակերպությունում աշխատակիցների մեծամասնությունն ինքնուրույն է այդ ամենը սովորել»:

«Տրոպիկա» ՍՊԸ համահիմնադիր, «Չոր մարքեթինգ» կրթական կենտրոնի հիմնադիր Վահրամ Միրաքյանը ևս ՓՄՁ-ների զարգացմանը խոչընդոտող գլխավոր խնդիրներից մեկը համարում է կրթությունը: 

Նրա խոսքով՝ Հայաստանում ՓՄՁ-ների մեծամասնությունը կենտրոնացած է շուկաներում՝ հիմնականում առևտրականներն են, ուստի դրանք բիզնես կարելի է անվանել մեծ վերապահումով, քանի որ առևտուրն աշխատանքի ձև է, որ կոնկրետ պահում ու կերակրում է մեկ կամ երկու ընտանիքի:

«ՓՄՁ-ի գլխավոր խնդիրը կրթական է: Խորհրդային միությունում բիզնեսով զբաղվելու պատճառով մարդիկ քրեական պատասխանատվության էին ենթարկվում: Ի՞նչ եք կարծում, այդ պայմաններում բիզնեսմեններ կարող էին լինել մեր երկրում: Այն ջիղը, որ կար 20-րդ դարի սկզբում ձեռներեցության ոլորտում,  ոչնչացվեց: Սա է պատճառը, որ մենք չունենք պատմություն ունեցող հայկական ընկերություններ, որոնք հիմնադրվել են 1850 կամ 1910 թթ-ին: Հիմա երբ 1991-ից բոլոր դռները բացվեցին, մարդիկ մեխանիկորեն շարունակեցին անել այն, ինչ սովոր էին անել ԽՍՀՄ տարիներին, այսինքն՝ միայն արտադրել, քանի որ պլանային տնտեսությունը խնդիր էր դնում արտադրել, իսկ սպառման հետ գործ չունեին: Այսինքն՝ մարքեթինիգի, փաթեթավորման, վաճառքի և այլ բիզնես գործիքների մասին ոչ ոք գաղափար չուներ: Սակայն 21-րդ դարում բիզնեսն առանց այդ մասնագետների, առանց այդ բաժինների դժվար է պատկերացնել»,- ասաց Վահրամ Միրաքյանը:

Նա միաժամանակ նշեց, որ բիզնեսմենների համար, որոնք կայացել են ԽՍՀՄ-ում, շատ ավելի դժվար է, քան նոր սերնդի համար:

Ըստ նրա՝ մարդիկ պետք է հասկանան, որ բիզնեսն առաջին հերթին ոչ թե արտադրելն է, այլ վաճառելն ու մարկետինգը:

«ՓՄՁ ոլորտում մենք լուրջ խնդիրներ ունենք: Մասնավորապես, նրանց  արտադրանքը միջազգային շուկայում ոչ ներկայանալի փաթեթավորում ունի, բիզնեսմենները չգիտեն վաճառքի կանոնները, չգիտեն ինչպես շփվել հաճախորդի հետ, ինչպես միջազգային կապեր հաստատեն: Դրանք պարզ կանոններ են, որոնք արևմուտքում զարգացել են 20-րդ դարի սկզբից, իսկ մեզ մոտ դա չկար: Այսինքն՝ խնդիրը կրթական է»,- ընդգծեց  «Տրոպիկա» ընկերության համահիմնադիրը:

Վահրամ Միրաքյանը նաև ասաց, որ երիտասարդները համեմատաբար ավելի ակտիվ են և կարողանում են կրթական ռեսուրսներից օգտվել ու առաջ գնալ:

Բերելով Իսրայելի օրինակը՝ նա նշեց, որ այնտեղ եթե որևէ մեկն ուզում է ընկերություն բացել, ապա պարտադիր պետք է ներկայացնի փաստաթղթեր, որ անցել է մարկետինգի, վաճառքի, բրենդինգի  թրեյնինգներ և այլն. «Ստացվում է, որ բիզնես հիմնող մարդը ֆունդամենտալ գաղափարներ ունի: Երբ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն առաջարկեցի այդ փորձը նաև մեզ մոտ կիրառել՝ ասացին, որ այդ դեպքում «Դուինգ բիզնես» սանդղակում կարող ենք հետ ընկնել, բայց այս դեպքում էլ փակվող բիզնեսներով ենք առաջ: ՍՊԸ-ները բացվում են, հետո փակվում, քանի որ բիզնես ստեղծելուց առաջ մարդիկ պարզ կանոնների չեն տիրապետում»: 

Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պետրոսյանն էլ կարևորեց կոնկրետ ոլորտներին հարկային արտոնություններ տալը: Օրինակ, ըստ նրա, ՏՏ ոլորտը,  որտեղ ստվերում գործելը շատ հեշտ է, արդեն ունի այդպիսի արտոնություններ:

«ՏՏ ոլորտում նյութականությունը շատ քիչ է, մի հոգի կարող է իր գաղափարը պրոդուկտի տեսքով արտահանել, և վարչարարություն իրականացնող մարմինների համար այն հայտնաբերելը շատ բարդ է: Խնդրին լուծում տալու համար կառավարությունը սահմանեց արտոնություն տալու համակարգը, որի արդյունքում, շուրջ 350 ընկերություն գրանցվեց և արդեն գործում են հարկային դաշտում: Թեև ամբողջությամբ հարկերից ազատված չեն, բայց բարենպաստ պայմաններ են ստեղծված: Նման մոտեցումները շատ կարևոր են», - նշեց Գևորգ Պետրոսյանը:

Անդրադառնալով ՓՄՁ-ների խնդիրներին, նա առանձնացրեց բիզնես պլանավորման անհրաժեշտությունը, ֆինանսական գրագիտությունը, քանի որ հաճախ հանդիպում են այնպիսի գործարարների, որոնք առանց ճիշտ հաշվարկներ անելու վերցնում են խոշոր վարկեր, իսկ հետագայում չեն կարողանում դրանք մարել:

«ԲԻ-ԴԻ-Օ  ըքաունթինգ, Թաքս Ընդ Լիգըլ» ՓԲԸ ներկայացուցիչ Ահարոն Չիլինգարյանն էլ անդրադառնալով հարկային օրենդրությանը՝ նշեց, որ ՓՄՁ-ների համար հարկային քաղաքականության խոշոր փոփոխություն է նախատեսվում, այն է՝ տարատեսակ հարկային ռեժիմները հավաքվելու են մի տեղ և ավելի այն պարզեցվելու է:

«Ինչքան պարզ հարկային քաղաքականություն, այնքան լավ` հատկապես փոքր բիզնեսի համար, ժամանակն է վերացնել բիզնեսի համար այդ խայտաբղետ պատմությունը»,- ասաց Ահարոն Չիլինգարյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}