Կասեցվել է ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Խաչատուր Խաչատրյանին պատկանող ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասում (Վայոց Ձոր, ք. Եղեգնաձոր):
Տեսչական մարմնի փոխանցմամբ, պարզվել է, որ խմիչքների արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ թողարկվող արտադրանքը չի ունեցել որակն ու անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթ:
Ա/Ձ Խաչատուր Խաչատրյանի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է հանձնարարական հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը
- Կասեցվել է քաղցրավենիքի, պանրի և ջրի արտադրամասերի գործունեություն
- Կասեցվել է ալրային հրուշակեղենի և հացի արտադրամասերի գործունեությունը
- Կասեցվել է «Ստեպ Պրոգրես» ընկերության պանրի արտադրամասի առանձին գործառույթը
- Կասեցվել է հացի, հրուշակեղենի և կիսապատրաստվածքների արտադրության առանձին գործառույթը
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր