Ռուսաստանը և Իրանը քննարկել են Կասպից ծովով զբոսաշրջային հաղորդակցության հարցը
Իրանը և Ռուսաստանը քննարկել են Կասպից ծովով զբոսաշրջային հաղորդակցություն ստեղծելու հարցը, «Ռիա նովոստիի» փոխանցմամբ հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին։
«Ռուսաստանի տրանսպորտի նախարարի հետ բանակցություններում մեր բարձրաձայնած առաջարկություններից մեկը եղել է ծովային զբոսաշրջային հաղորդակցության ստեղծումը, որպեսզի մենք կարողանանք մարդկանց տեղափոխել ռուսական և իրանական նավահանգիստներ»,- ասել է նա։
Նախարարը նշել է, որ ռուսական կողմը ողջունել է այդ առաջարկը։
Նրա խոսքով, Կասպից ծովով ժամանակակից հեռահաղորդակցությունը կօգնի զբոսաշրջության զարգացմանը և Իրանի ու ՌԴ-ի միջև զբոսաշրջային հոսքի ավելացմանը։