Աննա Հակոբյանը հայտարարել է՝ պատրաստ է կրել հայ դիզայներների հագուստները
Վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը նախորդ օրերին հանդիպել է «ZGEST», «PETOOR», «Just Black», «Diana Avona» հայկական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել նորաձևությանը վերաբերող հարցեր: Հայտնում են նրա գրասենյակից։
Իր խոսքում Աննա Հակոբյանը շեշտել է, որ պատրաստ է աջակցել հայ դիզայներներին, հայկական բրենդներին՝ կրել նրանց հագուստները թե´ տեղական, թե´ միջազգային հանդիպումների ժամանակ:
«Իմ նպատակն է, որպեսզի հայ դիզայներները ճանաչելի լինեն նաև արտերկրում, որպեսզի մեր համերկրացիներն էլ ավելի շատ նախապատվություն տան հայկական արտադրանքին»,- ասել է Աննա Հակոբյանը:
«Շատ բարձր ենք գնահատում Ձեր հայտարարությունը, որ պատրաստ եք կրել հայ դիզայներների պատրաստած զգեստները: Դա շատ մեծ աջակցություն է: Եթե ոչ դուք, ապա ով պետք է լինի հայ դիզայներների դեմքը»,- նշել է «ZGEST» ընկերության հիմնադիր Ալլա Պավլովան՝ հավելելով, որ նախաձեռնությունը ողջունել ու բարձր են գնահատում ոլորտի բոլոր գործընկերները:
Հանդիպմանը հայ դիզայներները ներկայացրել են իրենց բրենդների պատմությունը, ստեղծած զգեստների ոճային ու որակական առանձնահատկությունները, նոր գաղափարները:
Սա նմանատիպ առաջին հանդիպումը չէ հայ դիզայներների հետ: Աննա Հակոբյանը արդեն հանդիպել և համագործակցում է «Nikolyan» Fashion studio, «FAINA», «RUZANE», «Միկա», «Տերյան մշակութային կենտրոն», «Անկա», «Teress» ընկերությունների հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ամբողջությամբ հայկական արտադրության հագուստ է կրում։ Միայն փողկապը հայկական չէր, սակայն այդ հայտարարությունից հետ երկու տեղական ընկերություն Փաշինյանին փողկապ էր նվիրել։ Վերջին ասուլիսում նա արդեն հայկական փողկապ ուներ։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Կատարել ենք ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները
- Փաշինյանն այսօր ԱԺ էր եկել հայկական արտադրության հագուստով՝ բացի փողկապից
- Հայ դիզայներների աշխատանքները՝ մեկ հարթակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան