Արտակ Զաքարյան. Երևանյան երրորդ գլոբալ ֆորումը այդպես էլ մնաց իշխանությունների կողմից անտեսված կամ ձախողված:
ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը հիշեցրել է, որ այս տարի Երևանը պետք է ընդուներ «Ընդդեմ ցեղասպանական հանցագործության» միջազգային գլոբալ երրորդ ֆորումը։ Սակայն այն մնաց անտեսված կամ ձախոխված իշխանությունների կողմից։
«2015թ.-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Վիգեն Սարգսյանի, Կարեն Նազարյանի և իմ համատեղ ջանքերով, Երևանում հիմնադրվեց «Ընդդեմ ցեղասպանական հանցագործության» միջազգային գլոբալ ֆորումը, որին մասնակցել են 60-ից ավելի երկրների խորհրդարանների, գործադիր իշխանությունների ու հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև կրոնական բարձրաստիճան պատվիրակություններ:
2016թ. Երևանում տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանական հանցագործության» գլոբալ երկրորդ ֆորումը, որտեղ որոշվեց այն դարձնել պարբերական գործող միջազգային հարթակ՝ երկու տարին մեկ հրավիրվող պարբերականությամբ:
2018թ-ին Երևանը պետք է ընդուներ երրորդ գլոբալ ֆորումը: Կարճ ժամանակահատվածում երևանյան գլոբալ ֆորումը դառնալու էր միջազգային ամենաճանչված թեմատիկ հարթակներից մեկը: Նրա մշտական օրակարգը պետք է լինի ցեղասպանության հանցագործության հետևանքների վերացումը, պատասխանատվության, ժխտողականւթյան ու անպատժելիության դեմ պայքարի խնդիրները, միջազգային իրավունքում մարդկության հանդեպ ոճրագործությունների կանխարգելման հարցերը:
Ցավոք այս տարվա համար նախատեսված «Ընդդեմ ցեղասպանական հանցագործության> երևանյան երրորդ գլոբալ ֆորումը այդպես էլ մնաց անկատար և գործող իշխանությունների կողմից անտեսված կամ ձախողված»,-գրել է Զաքարյանը ֆեյբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երկրորդ գլոբալ ֆորումն ամփոփիչ հայտարարություն է ընդունել
- Գլոբալ ֆորումում քննարկումն ընթանալու է ցեղասպանության հանցագործության հարցի շուրջ. Վ.Սարգսյան
- Չի բացառվում, որ ապրիլի սկզբի իրադարձություններն իրենց արտացոլումն ունենան գլոբալ ֆորումի ընթացքում. փոխնախարար
- Աշխարհի 50 երկրից մոտ 600 մասնակից. «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը մեկնարկում է (լուսանկարներ)