Բրիտանացի գիտնականին ներում է շնորհվել
Բրիտանացի ասպիրանտ Մեթյու Հեդջեսին, որին Արաբական Միացյալ Էմիրությունների դատարանը ճանաչել էր մեղավոր լրտեսության մեջ և ցմահ ազատազրկման դատապարտել, ներում է շնորհվել։
Եվրանյուզը գրում է, որ 31-ամյա գիտական աշխատողն իրեն մեղավոր չի համարում, նա միշտ պնդել է, որ Էմիրություններում զբաղվել է հետազոտությամբ։
Աբու Դաբիի Էմիրի ներկակյացուցիչը հայտարարել է. «Աշխարհում, որը լի է վտանգներով, մենք կարևորում ենք երկրների միջև համագործակցությունը, որոնք ունեն ընդհանուր նպատակ։ Ի պատասխան պարոն Հեջդեսի ընտանիքի ներում շնորհելու մասին դիմումի և ի նշան Արաբական Միացյալ Էմիրությունների և Միացյալ Թագավորության միջև մերձավոր հարաբերությունների բարձր գնահատականի, Մեթյու Հադջեսի անունը 785 մարդու հետ ներառվել է ցուցակում, որոնք ազատ են արձակվում։ Հենց ձևակերպումներն ավարտվեն, պարոն Հադջեսին կարող է վերադառնալ ընտանիքի մոտ»։
Ներում շնորհելու վերաբերյալ դիմում ներկայացրել էր Մ. Հադջեսի կինը։ Նա հայտարարել է, որ սպասում է ամուսնուն տանը։
Բրիտանացի ասպիրիանտի ազատ արձակումն ողջունել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը՝ այն համարելով «ֆանտաստիկ նորություն»։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը