Քրիստոնեա-ժողովրդական կուսակցությունը քարոզարշավը սկսեց Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակից
Քրիստոնեա-ժողովրդական կուսակցությունը քարոզարշավը սկսեց Էջմիածին քաղաքից, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում՝ աղավնիներ բաց թողնելով։
«Մենք հեղափոխությունից հետո նախաձեռնեցինք քրիստոնեական վերականգնումի շարժումը, մեր եկեղեցու դավանանքի փիլիսոփայության վրա։ Մենք կպահպանենք այն ամենն, ինչ հարիր է հայ ժողովրդի ավանդական կերպարին»,- Հռիփսիմե եկեղեցու բակում հայտարարել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը։
Նրա խոսքով՝ իրենք անելու են ամեն ինչ, որ ունենան այնպիսի Հայաստան, ինչպիսին ուզում են։
Բնակիչների հետ զրույցում Շիրինյանն ասաց. «Եթե Հայաստանում արդյունաբերությունը չվերականգնվի, աշխատատեղեր չեն լինելու։ Գինու փոքրիկ գործարան, խանութ, բուդկա, որտեղ մի 15 աշխատատեղ է լինում, դրանք հարցի հիմնական լուծում չեն»։
Նշենք, որ քարոզարշավի ընթացքում Շիրինյանին էր միացել մոսկվայաբնակ հայ համակիրներից մեկը, ով Երևան է ժամանել հատուկ այդ նպատակով: Գործարար Արարատ Տեր-Անտոնյանի խոսքով իր առաքելություն այս օրերին պիտի լինի հարազատ կուսակցության կողմից արվող քրիստոնեական արժեքների և գաղափարների քարոզչություն տարածելը:
Շիրինյանը դրսից ժամանած հյուրին ներկայացնելով՝ ասաց, որ արտասահմանցի միակ համակիրը չէ. առաջիկա օրերին իրենց կմինան նաև Ֆրասիայից ժամանող մյուս հայրենակիցները և կես կատակ կես լուրջ հայտարարեց, թե ինքն էլ իր հերթին է հայրենադարձություն ապահովում:
Կուսակցության համամասնական ցուցակի մյուս թեկնածուները՝ Մարիամ Մանուկյանը, Հայկ Սուքիասյանը, գործարար Հայկ Սանոսյանը շփումներ ունեցան հավաքին ներկա ընտրողների հետ: Ներկայացրին կուսակցության նախընտրական ծրագիրը, մեկնաբանեցին առանցքային դրույթներ, պատասխանեցին քաղաքական, սոցիալական և ձեռնարկատիրական ոլորտներին առնչվող բնակչության հարցերին:
Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն առաջիկա ողջ շաբաթը կանցկացնի հանրապետության մարզերում, հանդիպումներ կունենա ընտրողների հետ, իսկ մյուս շաբաթվա ընթացքում մտադիր է քարոզարշավն անցկացնել Երևանի համայնքներում: Միջոցառումների ծրագիրը խոստացան ներկայացնել առաջիկայում:
Հարակից հրապարակումներ`
- Շիրինյանի կուսակցությունն ասուլիսի ներկայացել էր խաղալիք աղավնիով
- Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության ցուցակը կգլխավորի Լևոն Շիրինյանը
- Մենք մեզ հայտարարում ենք հայամետ, մեր կուսակցության գործուենությունը՝ հայաստանակենտրոն. Լևոն Շիրինյան
- Շիրինյան. Կրոնական կառույց չենք
- Նոր կուսակցություն ստեղծելու գաղափարը բազմաթիվ քննարկումների արդյունք է եղել. Շիրինյան