Նունե Սարգսյանը Վարշավայում հանդիպել է հայ-համայնքի ներկայացուցիչների հետ
Տիկին Նունե Սարգսյանը Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մտերմիկ և անմիջական զրույցի ընթացքում խոսվել է հայ-լեհական հարաբերությունների, երկկողմ մշակութային կապերի խորացման, համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների մասին: Մասնավորապես քննարկվել են «Երևան, իմ սեր» հիմնադրամի հետ համագործակցության, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Արցախ–Սփյուռք հարաբերություններին:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան