Արգենտինահայերը Էրդողանի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Արգենտինա` մասնակցելու Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Բուենոս Այրեսում արգենտինահայերը Էրդողանի այցի դեմ բողոքի ցույց են կազմակերպել: Ցուցարարները հիշեցրել են, որ Թուրքիայում ոտնահարվում են մարդու իրավունքերը։ Նրանք ընդգծել են, որ Թուրքիայում մի շարք իրավապաշտպաններ, ակտվիստներ, քաղաքական գործիչներ այժմ գտնվում են բանտերում։
Հիշեցրել են նաև, որ Թուրքիայում շարունակում է բանտարկված մնալ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին:
Գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մի շարք այլ նախագահների հետ քննարկելու է Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակը։
Նշվում է, որ Էրդողանը խոսելու է Սիրիայի քրդական ուժերի մասին ևս։ Ըստ աղբյուրի՝ Էրդողանն ընդգծելու է, որ Թուրքիան շարունակելու է պայքար մղել քուրդ զինյալների դեմ՝ նրանց համարելով ահաբեկիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ