Ռոնալդուն 100-րդ հաղթանակն է տոնել ՉԼ-ում
Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն 100-րդ հաղթանակն է տոնել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Ինչպես հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, պորտուգալացին մրցաշարի պատմության ընթացքում առաջինն է հասել նման հաջողության:
Հիշեցնենք, որ թուրինյան թիմը ստուգատեսի խմբային փուլի 5-րդ տուրում սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Վալենսիային» և ժամանակից շուտ իրավունք ստացավ պայքարը շարունակել փլեյ-օֆֆում: H խմբից պայքարը շարունակում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան