Սլովենիան նշանակել է բանակի առաջին կին հրամանատարին
Սլովենիայում գեներալ-մայոր Ալյոնկա Էրմենցը նշանակվել է բանակի հրամանատար։ Այս մասին նախօրեին հայտնել է կառավարությունը։ Այս նշանակմամբ Ալյոնկա Էրմենցը դարձել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի համար պատասխանատու առաջին կինը։
Ինչպես հայտնում է reuters-ը, Էրմենցը նաև Սլովենիայի բանակի գլխավոր շտաբի առաջին կին ղեկավարն է։ Նա ծառայել է բանակում 1991թ.-ից, երբ Սլովենիան հայտարարեց Հարավսլավիայից անկախության մասին։
Էրմենցի առաջխաղացումը տեղի ունեցավ սեպտեմբերին կառավարության փոփոխությունից հետո, երբ ձախակենտրոն վարչապետ Մարյան Շարեցը եկավ իշխանության հունիսին կայացած ընտրություններից հետո։
Էրմենցը սովորել է Լոնդոնի Պաշտպանության թագավորական քոլեջում ու Թագավորական քոլեջ համալսարանում։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ