Զախարովա. Բակո Սահակյանի Մոսկվա այցի հետ կապված Բաքվի բողոքներն անհիմն են
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նոյեմբերի 30-ին, ավանդական ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Մոսկվա: Ճեպազրույցը հեռարձակել է RT-ն։
«Այդ այցը մասնավորից բացի, այլ կերպ չի կարող դիտարկվել: Այցի կարգավիճակն ակնհայտ է: Եվ դա չի հակասում ռուսաստանյան օրենսդրությանը, հենց այդ՝ մասնավոր կարգավիճակում, որը կապ չունի միջազգային պայմանավորվածությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական առաքելության հետ»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին:
«Ռուսական կողմին ուղղված բողոքները, որ արտահայտված էին ադրբեջանական կողմի հայտարարության մեջ, մեր տեսանկյունից, անհիմն են»,- ընդգծել է Զախարովան:
Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ