ԱՄՆ-ում կրկին վաճառվում է Սինատրայի տունը
Կալիֆորնիայի Պալմ-Դեզերտ քաղաքում կրկին վաճառվում է այն տարածքը, որն ինչ-որ ժամանակ պատկանել է 20-րդ դարի լավագույն կատարողներից Ֆրենկ Սինատրային։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Los Angeles Times-ը։
Երեք հեկտար հողը երեք տներով՝ գլխավոր, հյուրերի և լրացուցիչ լողավազանով, գնահատվել է 4,5 միլիոն դոլար։ Ընդհանուր առմամբ, գնորդը կստանա 60 քմ բնակելի տարածք՝ 9 սենյակ և 13 լոգասենյակ։
Վաճառքով զբաղվում է Berkshire Hathaway HomeServices գործակալությունը։ Վերջին անգամ տարածքը փոխել էր սեփականատիրոջը 1998 թվականին։ 2015-ին այն կրկին հանվել էր վաճառքի 3,95 միլիոն դոլարով, հետո կրկին հայտնվել է շուկայում 3,8 միլիոն դոլարով, բայց գնորդ չէր հայտնվել։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը