Ում են բորդուղեկցորդուհիները հատուկ ուշադրության դարձնում
Բորդուղեկցորդուհիները, ովքեր դիմավորում եմ ուղևորներին ինքնաթիռի դռան մոտ, ոչ միայն ողջունում են նրանց և օգնում նրանց գտնել իրենց տեղերը սրահում։ Այդ պահին նրանք գնահատում են մարդկանց։
Ռիա նովոստին, հղում անելով Express-ին, գրում է, որ 27-ամյա բորդուղեկցորդուհի Ջենիս Բրիջերը պատմել է, որ ուղևորների հետ մտնում են սրահ, մտապահում են ֆիզիկապես ուժեղ տղամարդկանց և որտեղ են նրանք նստում։ Նա դա անում է ոչ թե անձնական հետաքրքրվածությունից ելնելով, այլ արտակարգ իրավիճակների դեպքում նրանցից օգնության խնդրելու համար։
«Եթե ես տեսնում եմ, որ կոնֆլիկտ է առաջանում, և իրավիճակը դուրս է հսկողությունից, ես անհապաղ կդիմեմ այդ մարդկանցից մեկին՝ արդյոք անհրաժեշտության դեպքում կօգնեն մեզ»,- ասել է նա։
Նրանց օգնությունը կարող է պետք լինել, օրինակ, հանգստացնել բարկացած ուղևորին։
Բորդուղեկցորդուհիները ողջունելիս՝ նաև գնահատում են, թե արդյոք այս կամ այն ուղևորը ոգելիչ խմիչք է օգտագործել։ Եթե նկատում են, որ ուղևորը կարող է վտանգավոր լինել, կարող են նրան թույլ չտալ մտնել ինքնաթիռ։
Ուղևորները, ովքեր հիվանդ տեսք ունեն, բորդուղեկցորդուհիները նույնպես կարող են նրանց չթողնել սրահ, քանի որ կարող են վարակել մյուսներին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը