Հոլանդացին կառուցել է Նոյան տապան և պատրաստվում է հասնել Իսրայել
Հոլանդացի ատաղձագործ Յոհան Հայբերսը Նոյան տապանի նմանօրինակն է պատրաստել և նախատեսում է դրանով Նիդեռլանդներից հասնել Իսրայել։ Եվրանյուզը գրում է, որ այն 125 մետր երկարություն ունի, կառուցել է 4 տարում, կարող է տեղավորել 5000 ուղևոր։
Jewish Telegraph Agency-ին տված հարցազրույցում ասել է, որ «Աստծո նավի կրկնօրինակն է և միակ վայրը, որտեղ կարելի է այն տանել՝ աստվածային հողն է»։
Քանի որ տապանը կառուցել է այնպես, ինչպես նկարագրված է Աստվածաշնչում, չունի շարժիչ, հոլանդացին օգտագործելու է ձգող նավակներ, որպեսզի հասնի Իսրայել։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը