Բուքինգհեմյան պալատը զարդարել են Սուրբ Ծնունդի առթիվ
Բուքինգհեմյան պալատը հաշվետվություն է ներկայացրել Ծննդյան տոներին նախապատրաստվելու մասին։ Համապատասխան տեսագրությունը զետեղված է թագավորական ընտանիքի պաշտոնական թվիթերում։
Նստավայր են բերել միանգամից մի քանի մեծ ու փարթամ եղևնիներ, որոնք կանգնեցրել են պալատի Մարմարե սրահում, ինչպես նաև այլ սրահներում: Եղևնիների վրա վառվում են տոնական լույսերը, զարդերի թվում են ոսկեգույն խաղալիքներ կառքերի, թագերի և նման այլ խորհրդանիշների տեսքով:
Մեծ Բրիտանիայում, ինչպես և Եվրոպայի երկրների մեծ մասում, Սուրբ Ծնունդն ավանդաբար նշում են դեկտեմբերի լույս 25-ի գիշերը։